Հայաստանն իր անկախությունը նվաճել է Ղարաբաղի ազգային–ազատագրական պատերազմում։ Ովքեր սա չեն գիտակցում, ուրեմն քաղաքական առումով գտնվում են Դարվինի տեսության մեջ նկարագրված մարդու ստեղծման էվոլյուցիոն փուլի սկզբնական մակարդակում։
Հայաստանի անվտանգության ու լինելիության երաշխավորը Ղարաբաղն է և հակառակը։
Առանց Ղարաբաղ չկա Հայաստան և հակառակը։ Սա «1+1=2»-ի պես մի բան է, սակայն ոչ բոլորն են ընկալում այս պարզ ճշմարտությունը։ Եթե բոլորիս համար դա ընկալելի լիներ, ապա չէինք մսխի Ղարաբաղյան փառահեղ հաղթանակը, այսինքն՝ չէինք մաշեցնի անկախ մեր պետությունը և Ղարաբաղը բեռ չէինք համարի, ասենք, լուսավոր Եվրոպային միանալու ճանապարհին։
«Ղարաբաղը կորցնելու գնով գնանք դեպի Արևմուտք և լավ ապրենք» ձևակերպումն անմեղսունակություն է, եթե ոչ պետական դավաճանություն։
Սխալ է նաև «Միայն ռուսի «սապոգի» տակ ապրելով կարող ենք գոյատևել» ստրկամիտ դատողությունը։
Երրորդ ուժին չապավինելու, այլ դաշնակիցներ ունենալու ռաֆայելիշխանյանական հայեցակարգն է դրվել մեր անկախության հիմքում և այն, կարելի է ասել, սահմանադրական նորմին հավասար ուժ ունի։ Ով խախտում է այդ նորմը, իրավունք չունի պետական կառավարման համակարգին մոտ գալ և քաղաքականությամբ զբաղվել։
Ոչ բոլոր ազգերին ու ժողովուրդներին է բախտ վիճակում հասնել ինքնակազմակերպման բարձրագույն ձևին՝ պետական միավոր ունենալուն։ Մեզ հերթական անգամ շանս է տրվել, ավելի ճիշտ՝ անկախ պետություն ունենալու շանսից մենք օգտվել ենք ռազմի դաշտում։ Ու հիմա իրավունք չունենք դավաճանել և անկախությունը տանուլ տալ խաղատանը, Մոնտե Կառլոյում, ԵՄ–ում, Մաքսային միությունում կամ Կիպրոսի օֆշորային գոտիներում։
1991–ին մենք անկախությունը, մեծ հաշվով, կարողացանք չթողնել կայսրության փլատակների տակ։ Ճիշտ է, ծանր գին վճարեցինք, բայց դա անկախության գինն էր, որի վճարմանը ոչ բոլորը մասնակցեցին և այդ իսկ պատճառով էլ ոչ բոլորը խնամքով վերաբարվեցին մեր պետությանը, այիսնքն՝ վարվեցին այնպես, ինչպես սովորաբար վարվում են ձրի ստացած ապրանքի հետ՝ գցում են մի կողմ ու մտածում, որ մի օր կարող է պետք գալ կամ էլ՝ չգալ։
Ոմանք անկախությունը դիմավորել են բակում նարդի խաղալով և «Արա էս անկախությունը սխալ էր» նախադասությունն օգտագործելով։ Մյուսները ուրախ էին, բայց շփոթված ու մի քիչ էլ վախեցած։ Միայն իսկական անկախականներ էին պետական կառավարման համակարգում, բանակում և խրամատում ընդունում Հայաստանի Հանրապետության ծնունդն ու լսում մանուկի հաղթական և ցավոտ ճիչը։
Հայաստանի բնակչությունն անկախության տարբեր ընկալումներ ունի։ Մի մասը բաժակաճառային մոտեցման կողմնակից է, սակայն հոգով–սրտով հակաանկախական է։ Մյուս մասն անտարբեր է և ապրում է պետությունից անկախ (այս շերտը մեծամասնություն է կազմում)։ Եվ միայն փոքրաթիվ զանգվածն է պատրաստ պայքարել հանուն անկախության ու զարգացման։ Խնդիրն, ուրեմն, այդ փոքրաթիվ զանգվածի հաղթանակն ապահովելն է։
Էլիտան քանակային առումով միշտ էլ հասարակության փոքրաթիվ զանգվածն է, որն իր հետևից է տանում կրավորական կեցվածք ընդունածներին և մարգինալացնում հակաանկախականներին։
Այժմ իշխանությունը ներկայացված է ռեակցիոն ուժերի՝ նեոբոլշևիկների տեսքով։ Իսկ դա նշանակում է, որ անկախությունը պետք է վերանվաճել։
Արժանապատվություն ունեցող և Հայաստանի ապագայով մտահոգ ամեն մի քաղաքացու կարգախոսներն, ըստ այդմ, պետք է լինեն «Ով, եթե ոչ ես»–ն ու «Երբ, եթե ոչ հիմա»–ն։
Անկախության համար պայքարը ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսվում։ Այն չի էլ կանգնելու։ Անկախությունը գին ունի, և պետք է վճարել, ընդ որում՝ կանխիկ և անընդհատ։ Գինն այդ պայքարն ու հաղթանակն է։
Անկախության գինը

Անդրանիկ Թևանյան