Լրահոս

16.07.2009 15:31


Ո՞ւմ հետ կհամագործակցի «Ժառանգությունը»

Ո՞ւմ հետ կհամագործակցի «Ժառանգությունը»

-«Ժառանգություն» կուսակցությունը միակն է, որը հետևողական, այս գործընթացի ժամանակ մանրակրկիտ վեր հանելով թույլ կողմերը՝ մերժել է այն բոլոր հռչակագրերը, կիսատ-պռատ հայտարարությունները, և ասել է, թե մեզ ինչ է այստեղ սպասվում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ «Ժառանգությունը» հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նույն պահանջով հայտարարություն էր տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը։

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ վերոնշյալ հարցի շուրջ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» միասին պայքարեն, Լ. Ալավերդյանը պատասխանել է.

-«Ժառանգությունն» ինքը նախաձեռնող է այս տարիների ընթացքում, այս բոլոր գործընթացներում։ Մենք սիրով կընդունենք ցանկացած քաղաքական ուժի, որն առնվազն այս երկու տարիների ընթացքում հետևողական քաղաքականությամբ մերժել է այս նահանջողական և պարտվողական մոտեցումները, և ունի իր հստակ դիրքորոշումները։

Բանախոսը հասարակական կազմակերպություններին կոչ է արել՝ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ճանաչել նրա ընտրված իշխանություններին։

-Իմ աչքը ջուր է կտրում, որ Հայաստանի հասարակությունն ավելի ակտիվ աշխատի արցախյան հասարակության հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը