Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «ՀՅԴ–Շարժում–88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ–ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլը:
-Ես գտնում եմ, որ, առաջին՝ այդ բանակցությունները ձևական են, և անկախ նրանից, որքան դրանք կխորանան, չեն կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի։ Երկրորդը՝ պետք է արմատապես փոխվի բանակցությունների ընթացքը, որովհետև Ադրբեջանից մենք չենք կարող վերցնել այն, ինչ ուզում ենք։ Այսինքն՝ Ադրբեջանը չի կարող ճանաչել Ղարաբաղի ինքնորոշումը, որովհետև ագրեսորը դեմոկրատական ճանապարհով երբեք չի կարող ճանաչել մի երկրի անկախությունը։ Մենք պետք է սկսենք Ղարաբաղի ճանաչման գործընթացը։ Տարբեր երկրներ, ճանաչելով Ղարաբաղի անկախությունը, փաստի առաջ կանգնեցնեն Ադրբեջանին։ Մենք փորձում ենք Ադրբեջանից ստանալ այդ ճանաչումը, ինչն աբսուրդ է։ Իսկ Ադրբեջանի հետ բանակցելով՝ մենք պետք է դնենք մի հարց. մենք դեմ չենք բանակցություններին, եթե դուք ճանաչեք Ղարաբաղի անկախությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե ով առաջինը կճանաչի, դա իրենց գործն է։ Բնական է, որ Ղարաբաղի ճանաչման գործընթացն սկսելով՝ պետք է առաջինը ճանաչի Հայաստանը։
-Ունի՞, արդյոք, Ղարաբաղը հակամարտության լուծման հստակ հայեցակարգ։ Ո՞րն է, ըստ Ձեզ, խնդրի հայանպաստ լուծումը։
-Ես դեմ եմ հայանպաստ բառին։ Այդ ուրիշը կարող է խոսել հայանպաստ լուծման մասին։ Ղարաբաղի անկախությունը առանձին հայկական պետության ճանաչումը չէ միայն, այլև Հայաստանի անվտանգության խնդիրների լուծումն է։ Այսօր պետք է մտածել համահայկական անվտանգության մասին։ Այսպե՛ս պետք է մտածել։ Ղարաբաղի անկախության ճանաչումը պետք է համալիր ծրագիր լինի, որին միասնական լծվեն և՛ Մայր Հայաստանը, և՛ Սփյուռքը, և՛ ամբողջ հնարավոր հայկական ներուժը, որ մենք ունենք։ Պետք է խոստովանել, սակայն, որ չկա այդ համալիր ծրագիրը։
-Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ վերադառնալը ավելի շատ ռազմավարակա՞ն, թե՞ մարտավարական խնդիր է լուծվում։
-Ես այլ ձևով եմ նայում այդ հարցին։ Չի կարելի մոլորության մեջ ընկնել՝ նշելով, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին։ Բանակցային գործընթացին մասնակցելը ինքնանպատակ չէ։ Դա պետք է լինի ռազմավարություն։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այո՛, Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ստիպում էր, որ Ղարաբաղն ստորագրի այն համաձայնագիրը, որը պետք է ինքը ստորագրի, այլ ոչ թե՝ Ղարաբաղին մասնակից էր դարձնում, որ Ղարաբաղը լուծի իր ճակատագիրը։ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին պետք է մասնակցի՝ որպես սուբյեկտ, որպես հանրապետություն, և ինքը որոշի իր ճակատագիրը։ Իսկ Հայաստանը անպայման պետք է մասնակից լինի այդ բանակցություններին՝ որպես անվտանգության և անկախության երաշխավոր։ Երկրորդը՝ բանակցային գործընթացին այն նո՞ւյն ձևով ենք մասնակցում, ինչ որ հիմա է։ Բանակցային սեղանին պետք է դնել մեկ հարց՝ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը։ Մնացած բոլորի դեպքում պատերազմը կվերսկսվի։ Պատկերացրեք՝ համաձայնում են, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին կամ անկախ է և միջանցք ունի Հայաստանի հետ։ Ո՞վ է վաղը պատասխան տալու, երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, և իրեն արդեն պետք չէ այսօրվա պաշտպանական շրջանները հաղթահարելով՝ մտնել Հայաստան։ Իրեն պարզապես պետք է 5 կմ այդ միջանցքի վրա հարձակվի և կտրի այդ միջանցքը։ Ղարաբաղը մեկուսանում է Հայաստանից և մեկ-երկու ամիս հետո կապիտուլացվում է։ Ինչպե՞ս կարելի մոմի լույս վառել և ռոմանտիկ ձևով որոշել ժողովրդի ճակատագիրը։ Մենք սխալ քաղաքականություն ենք վարում, և բանակցային ռազմավարությունը պետք է արմատապես փոխվի, այլ ոչ թե այս նույն ճանապարհով փորձենք հասնել հաջողության։
-Գոհացնո՞ւմ է Ձեզ «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Ըստ Ձեզ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԼՂՀ հարցը ներառվա՞ծ է, թե՞ ոչ։
-Ինձ համար ծիծաղելի է, երբ ասում են՝ Թուրքիան նախապայմա՞ն է առաջարկում, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ Թուրքիան այս պահին նախապայման չառաջարկի, և մենք ճիշտ հաշվարկ չանենք Թուրքիայի հետ հարաբերություններում, Թուրքիային հնարավորություն տանք ամրապնդվել Անդրկովկասում, 10 տարի հետո նա այդ նախապայմանը դնելու է մեր առջև։ Մենք պատրաստ չենք, մեր դիվանագիտությունն այսօր պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերության։ Ես չեմ տեսնում քաղաքական լուրջ վերլուծություն, ես չեմ տեսնում տնտեսական լուրջ վերլուծություն, թե ինչ կլինի սահմանը բացելուց հետո։ Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերություններին, բայց պետք է այդ վերլուծությունը լինի, և Հայաստանի շահը տեսնենք։ Չկա վերլուծություն, պարզապես կա լոզունգային հարց, թե մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, սահմանի բացմանը և այլն։ Գտնում եմ, որ այսօր մենք պատրաստ չենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, և եթե հախուռն ձևով փորձենք այդպես անել, ապա դա լինելու է ի վնաս հայ ժողովրդի։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը։
-Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ միասնություն լինի, որովհետև հայ ժողովուրդը երբ միասնական է եղել, միշտ կարողացել է լուծել իր հարցերը։ Ես սպասում եմ համահայկական միասնության, ոչ թե՝ որ տարբեր առիթներ օգտագործելով՝ ամեն մի կուսակցություն փորձի դիվիդենտներ շահել և թուլացնել երկիրը։ Ղարաբաղում, կարծես, այդ ամենը ավելի բարձր մակարդակի վրա է։
Արմեն Սարգսյան

Արփի Բեգլարյան