-Մեկ տարուց ավելի խոսվում է հանդուրժողականության, առողջ բանավեճի անհրաժեշտության մասին։ Ըստ Ձեզ՝ ե՞րբ է հնարավոր կառուցողական բանավեճ։
-Առողջ բանավեճ հնարավոր է երեք պայմանների առկայության դեպքում' 1. Երբ հասարակությունը չունի հացի խնդիր։ Այսինքն, երբ բանավեճն առօրյա հացի խնդրի շուրջ չէ, որը Հայաստանի դեպքը չէ։ 2.Երբ գենդերային հավասարության խնդիրը լուծված է, և որը կրկին Հայաստանի դեպքը չէ։ Եվ ոչ միայն գենդերային, այլև՝ երբ ընդհանրապես լուծվում է հավասարության խնդիրը։ Եվ 3. Բանավեճ հաստատելու մշակույթ, կուլտուրա, որը կրկին Հայաստանում չկա, որովհետև մեզ մոտ անձնավորված են բոլոր տիպի հարաբերությունները։ Բնականաբար, զարմանալի կլիներ, եթե Հայաստանում բանավեճն անձնավորված չլիներ։
-Փաստորեն, Ձեր ներկայացրածով ստացվում է, որ հանդուրժողականության մասին կոչերը, քաղաքական առողջ բանավեճի մշակույթին նվիրված տարբեր քննարկումները ոչինչ չե՞ն կարող տալ։
-Եթե դա էլ չլինի, Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որն է այդ ամենը համակարգելու միջոցը։ Բանավեճը, ընդհանրապես, հասարակական ֆենոմեն է։ Այն չի կարելի կարգավորել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ այլ նորմերով։
-Եթե առողջ բանավեճն ապահովող Ձեր նշած երեք պայմանները Հայաստանում չկան, ապա ի՞նչ են հակառակ տեսակետների ներկայացումն ու դրանք հիմնավորելու փորձերը, եթե ոչ՝ բանավեճ։ Կամ՝ չեմ կարծում, թե եթե մենք իրար հետ բանավիճենք, այն անձնավորված է լինելու։
-Մենք առողջ կերպով բանավիճում ենք, սակայն այստեղ ուրիշ խնդիր կա։ Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանական ուժերի միջև անհամաչափ բաշխում կա։
-Այսի՞նքն։
-Իշխանական համակարգում որոշում ընդունողների և պատասխանատվություն կրողների հասարակական-կրթական ցենզը, ես չեմ խոսում՝ պարզապես կրթական ցենզի մասին, բավական ցածր է։
-Իսկ ինչպիսի՞ն է ընդդիմության մեջ որոշումներ կայացնողների և պատասխանատվություն կրողների հասարակական-կրթական ցենզը։
-Ընդդիմության մեջ, այս առումով, իհարկե, ավելի պոզիտիվ երանգներ կան։ Բայց այնտեղ էլ կան խիստ հակասական և խիստ ծայրահեղական, ոչ կիրթ ելույթներ։ Այստեղ ելքի և անելանելիության խնդիրն է։ Մարդիկ, ովքեր գտնվում են իշխանական բուրգում, ներկայացնում են պետությունը, իսկ ընդդիմությունն ինչ-որ չափով ներկայացնում է հասարակությունը։ Եվ այստեղ տարբերությունը պետք է որ արդեն զգալի լինի։ Թեկուզ՝ նույն հանդուրժողականության առումով։
-Ուզում եք ասել, որ բանավեճի կամ հանդուրժողականության համար հասարակական-կրթական ցենզը կարևոր նշանակությո՞ւն ունի։
-Իհարկե...
-Այսօրվա ընդդիմությունը ժամանակին իշխանություն էր։ Սակայն, թեկուզ նույն քաղաքական ընդդիմախոսների առումով, իրավիճակն այսօրվանից էապես չէր տարբերվում։ Այսինքն, հասարակական-կրթական ցենզը մեծ հաշվով չաշխատե՞ց։
-Դե, գոնե հիմա ինչ-որ մեկը պետք է փորձի ստեղծել առողջ բանավեճի մթնոլորտ։ Բացի այդ, այն ժամանակ կային նաև օբյեկտիվ գործոններ, որոնք խոչընդոտում էին, իսկ օբյեկտիվ գործոնները չես կարող մի կողմ դնել։ Ամեն դեպքում, կրկնեմ, որ քաղաքական կամ հասարակական բանավեճերը, հայացքների, տեսակետների առողջ բախումը հնարավոր է միայն առողջ հասարակական հարաբերությունների պայմաններում, որոնք որ Հայաստանում չկան։ Տեսեք, թե ինչ հարձակման ենթարկվեց Զարուհի Փոստանջյանը...
Անուշ Սեդրակյան.
Հարցազրույց վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյան