Լրահոս

11.03.2013 09:26


Փլուզում Հրազդանում

Փլուզում Հրազդանում

Մարտի 10-ին՝ ժամը 15։35-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 33 շենքի տանիքի ձյունը թափվել է հարակից ավտոտնակի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Լ. Հարությունյանին պատկանող ավտոտնակի տանիքը, տեղաշարժվել են պատերը (26.6 քմ):

Փրկարարները վտանգավոր տարածքը սահմանազատել են ժապավենով:

Այս խորագրի վերջին նյութերը