Լրահոս

05.03.2013 13:13


Այսօր կկայացվի ընտրագրավի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը

Այսօր կկայացվի ընտրագրավի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննության առավ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա գործը: Ըստ այդմ՝ վիճարկվում է Ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող դրույթների սահմանադրականությունը:

Դիմումատուն գտնում է, որ ԸՕ-ի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ գործում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` դիմողի և որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի գործի առնչությամբ ներկայացրած բացատրությունները, ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Այս խորագրի վերջին նյութերը