Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։
-Կարծում եմ, որ այնքան էլ գովելի չեն, որովհետև թե՛ ներքին խնդիրների հետ կապված լուրջ բարդություններ կան, և թե՛ արտաքին մարտահրավերներն են լրջանում։ Բացի այդ, Իրանում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել մի շարք փոփոխությունների։
-Նկատի ունեք՝ տարածաշրջանո՞ւմ։
-Իրանը մեր բարեկամ երկիրն է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները չեն կարող չազդել Հայաստանի վրա։ Այդ իրադարձություններն անարձագանք չեն մնա նաև Թուրքիայի պարագայում։ Չեմ կարող ասել, թե այս իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունները կարո՞ղ են զարգանալ, թե՞ ոչ։ Համենայնդեպս, պարզ չէ այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը կախված է լինելու ամբողջ տարածաշրջանի խնդիրներից։
-Իսկ որքանո՞վ է հայ-թուրքական հարաբերություններում պարզ Հայաստանի դիրքորոշումը։
-Կարծում եմ, որ այնքան էլ պարզ չէ։ Ապրիլից մինչ այսօր այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞րն էր «Ճանապարհային քարտեզի» բովանդակությունը։ Հայաստանի իշխանություններն այս հարցում այդպես էլ որևէ պարզաբանում չարեցին։ Վերջերս ԱՄՆ կոնգրեսական Գորդոնն ընդգծեց, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցը հրատապ է։ Մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում այս և նման այլ հայտարարություններին։
-«Ֆուտբոլային դիվանագիտությունը» հաջողված կլիներ միայն այն ժամանակ, երբ մենք որոշակի արդյունքներ կունենայինք։ Միակ չափանիշը, որով այդ քայլը կարելի է հաջողված համարել, սահմանի բացումն է։ Եթե դա չկա, ապա ի՞նչ հաջողությունների մասին է խոսքը։ Իսկ Գյուլին Հայաստան հրավիրելու նպատակը կարծես թե դա էր։
-Ձեզ համար տեսանելի՞ են կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են՝ ուժեղացնելու Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։
-Բոլոր հարցերում հստակության պակասը, այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում անընդհատ երևում է Ռուսաստանի մատը, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն ինչ համապատասխանեցնել Ռուսաստանի հետ, մեծ դժվարություններ է ստեղծում։ Ամեն դեպքում, հստակության պակաս կա։
-Ուզում եք ասել, որ շատ բաներ Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկե՞լ։
-Այն հանգամանքը, որ որևէ պարզ, հստակ բան չի ասվում ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների, ո՛չ ղարաբաղյան հիմնախնդրի, ո՛չ այն մասին, թե ինչ է ասում Եվրոպայի մոնիտորինգային խումբը Հայաստանի վերաբերյալ, կասկածելու տեղիք է տալիս։ Ոչ մի առանցքային հարցում պարզություն չկա։ Իսկ եթե չկա հստակություն, չկա և վստահություն։
-Երբ ներկայացնում են, թե տարածաշրջանի երկրները ինչ խաղաթուղթ ունեն, ասվում է, թե Վրաստանն ունի աշխարհագրական դիրք, Ադրբեջանը՝ նավթ, Հայաստանը՝ մարդկային ներուժ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի խաղաթուղթը։
-Մարդկային ներուժ ասվածը միայն բառեր են։ Պարզ չէ, թե դրա տակ ինչ է հասկացվում։ Այսինքն, դա Սփյո՞ւռքն է, մասնագետնե՞րն են... Հայաստանը չի ազդում տարածաշրջանային գործընթացների վրա այնպես, ինչպես որ օբյեկտիվորեն կարող էր դա անել։ Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ վերջին 10 տարում Հայաստանը ներկայանում է որպես ռազմաքաղաքական գործոն։ Այս առումով Հայասատանն իրեն արդարացնում է։
-Ինչո՞վ։
-Կարծում եմ, որ Ղարաբաղի հարցում մենք ինչ-որ տեղ դարձանք թելադրող։ Բացի այդ, թվում է, թե Թուրքիան փորձում է մեկուսացնել Հայաստանին, սակայն, մյուս կողմից, Հայաստանը գործոն է նաև Թուրքիայի համար։ Այսինքն, տարածաշրջանում օբյեկտիվորեն կա մեր դերը։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութունն սկզբունքային և մշակված չէ։ Այսինքն, այն ամբողջովին իրավիճակային է։ Թերևս, սա է արտաքին քաղաքականության հարցում մեր ամենամեծ թերությունը։
-Իշխանությունները հակառակն են ներկայացնում...
-Ներկայցնողները պետք է համոզեն։
-Այսինքն, Հայաստանը, տեղի ունեցող գործընթացները կանխատեսելու և ըստ այդմ կողմնորոշվելու փոխարեն, ավելի շատ փորձում է արձագանքե՞լ դրանց։
-Կրկնում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրավիճակային է։ Դրանով կարելի է ամեն ինչ ասել։ Պարտադիր չէ, որ ձեռնարկված քայլերն ամեն անգամ սխալ լինեն, սակայն դրանք իրավիճակով են թելադրված։
-Դա կարո՞ղ է հանգեցնել վտանգավոր հետևանքների։
-Մեր տարածաշրջանում, որտեղ փոփոխություններն ամեն օր են տեղի ունենում, իհարկե, իրավիճակային արտաքին քաղաքականությունը վտանգավոր է։ Այնպիսի գործընթացներում, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ, պետք է կարողանաս առաջին քայլը կատարել։ Իմանաս, թե ո՞ր հենքի վրա պետք է հենվես, և ինչի վրա իմաստ չկա հենվելու։ Դրա համար պետք է համապարփակ մոտեցում ունենալ, հստակեցնել դաշնակիցներիդ և ռազմավարական գործընկերներիդ, հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։
-Հայաստանի և իր գործընկերների հարաբերությունները որքանո՞վ են հավասարակշռված։ Մասնավորապես, Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում ամրագրված է, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է, սակայն վերջին իրադարձությունները լրիվ այլ բանի մասին են խոսում։
-Ռազմավարական գործընկերության մեջ պարտադիր չէ, որ կողմերը հավասար միմյանց նայեն։ Խոսքս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին է։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա պարզ չէ, թե ինչ բովանդակությամբ է իրականացվելու ռազմավարական գործընկերությունը՝ հենց Վրաստանի մասով։
Մանվել Սարգսյան.

-Եթե հետադարձ հայացքով նայենք, «ֆուտբոլային դիվանագիտությունը» հաջողված համարո՞ւմ եք։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը