Այն, որ ՍերժՍարգսյանն ուզում է կազմաքանդել ԼևոնՏեր-Պետրոսյանի հիմնադրած և ՌոբերտՔոչարյանի օրոք բյուրեղացված համակարգը, վատ չէ։ Այս առումով հանրության լայն շրջանակների և իշխանության շահերը մարտավարական տեսանկյունից համընկնում են։ Իսկ ռազմավարական կտրվածքով պետք է թույլ չտալ Սարգսյանին կյանքի կոչել կազմաքանդումից հետո սպասվելիք ծրագրերը, քանի որ ՀՀԿ «ֆուտբոլասեր» նախագահի երազած պետության մոդելը Թուրքմենիան է, իսկ քաղաքական լիդերի իդեալը՝ ՍափարմուրատԹուրքմենբաշին։ Սարգսյանը, միգուցե, չի խորացել այդ հարցի մեջ, բայց նրա քայլերը հուշում են, որ փորձ է արվում մեզ տանել միջին ասիական երկրների կամ հարևան Ադրբեջանի ուղղությամբ։
Ուրեմն՝ հարկավոր է օգտագործել Ս. Սարգսյանի «թուքմենբաշիական» էնտուզիազմն իր իսկ դեմ, նրա գործուն մասնակցությամբ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է ամբողջ իշխանական վերնախավը և համակարգային փոփոխությունների գործընթացները կազմակերպել նաև «Ովմեզխանգարումէ, նաէլմեզկօգնի» տարբերակով։ Բացի այդ, պետք է նախապատրաստվել այս փթած համակարգի վախճանին, որպեսզի անցում կատարենք տնտեսաքաղաքական հարաբերությունների 4-րդ՝ նոր փուլ. 1988-ից սկսած պարբերաշրջանն ավարտվում է։
Նորշարժմանանհրաժեշտությունը
ՍերժՍարգսյանի «Մեկմարդուտնտեսության» ստեղծման ծրագրի տապալումն ու ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը հնարավոր է միայն քաղաքական նոր շարժման միջոցով։ Իսկ ինչո՞ւ նոր. քանի որ այսօրվա «փողոցայինները», որոնք ներկայացնում են հին համակարգը, կամա թե ակամա, նպաստում են ՍերժՍարգսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը և՛ ներքին կյանքում, և՛ քիրվայության մասով։ Ավելին՝ «հիմնադիր» նախագահը պատրաստ է «էջմիածնականմիաբան» աշխատել ՍերժՍարգսյանի մոտ, միայն թե վերջինս իրենց հետ սկսի «հանրայիներկխոսություն»։ Իսկ թե ինչ է ստացվում, երբ «երկխոսում» են «ԵղիազարԱյնթապցու» հետ, բոլորս գիտենք՝ միայն արթուրբաղդասարյանություն կամ գեղամյանություն։ Տեր-Պետրոսյանի նեղ շրջապատում, թերևս, արդեն չեն հավատում իրենց հաղթանակին ու գործունեության ոլորտ են ընտրել երկրորդ նախագահին ընդդիմություն լինելու տարբերակը։ Սա նույնպես «Եղիազարի» հետ «երկխոսության» յուրօրինակ մոդել է։ Ճիշտ նույն տարբերակով 2008-ին ԱրտաշեսԳեղամյանը «երկխոսում» էր Սերժ Սարգսյանի հետ՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ընդ որում՝ այդ օրերին Գեղամյանն իր վարքագիծը բացատրում էր «պետականշահնանձնականիցվերդասելու» վեհ գաղափարով։ Եթե նկատել եք, Տեր-Պետրոսյանն ու իր համակիրների նոսրացող շրջանակը նույնպես իրենց այժմյան վարքագիծն ընդդեմ նախկին նախագահի բացատրում են «անձնականըստորադասելու» ոչ պակաս վեհ գաղափարով։ Դե ինչ, Գեղամյանն այլևս պայթած ու անողոքաբար օգտագործված «ական» է, և իշխանությանը նոր «ականներ» են պետք։ Ահա այդտեղ է, որ «հիմնադիրի» համար աշխատանքային «ֆռոնտ» է բացվում։
Այն որ Քոչարյանն արժանի է քննադատության՝ անվիճելի է։ Բայց գործող թրքաբոլշևիկին թողած՝ հիմնական թիրախ դարձնել նախորդ նախագահին՝ նույնիսկ մարտավարական տեսանկյունից ճիշտ չէ։ Բայց դա Տեր-Պետրոսյանի թիմի գործն է և ամեն մարդ ինքն է ընտրում իր անելիքը (Տեր–Պետրոսյանիթիմինանդրադառնալիս՝միտումնավորչեմօգտագործումՀԱԿձևակերպումը, քանիորայդկառույցըմիքանիթևիէբաժանվելևսխալէընդհանուրսանդղակիմեջդնելՀՀառաջիննախագահինսատարողնեղշրջապատինուՀԱԿ-ըներկայացնողբոլորկուսակցություններինուանհատներին, քանիորվերջիններիսմեջբավականընդունելիսուբյեկտներկան)։
Դառնալով նորշարժմանը՝ նկատենք, որ այն պետք է հենվի հանրության լայն շրջանակների վրա։ Ու որպեսզի նորը չասի թե «Հաղթելո՛ւենք», իսկ հետո էլ թե մենք «հաղթելու» ու «կազմաքանդելու» տակ ուրիշ բան ենք նկատի ունեցել և մեր հույսն այժմ Արցախի ու Թուրքիայի մասով ՀՀ իշխանության տապալումն է, որ դրանից հետո «ժողովրդավարություն» հաստատենք, ու ֆրուստրացիա չառաջացնի իր երբեմնի աջակիցների մոտ՝ պետք է լայն կոնսոլիդացիայով մտնի պայքարի մեջ, որդեգրի ազգային-դեմոկրատական գաղափարախոսություն և իրականհաղթանակ տանի, որը ենթադրում է նաև իշխանական դեմքերի փոփոխություն։
Իշխանական «ինկվիզիցիան» ևխոշորբիզնեսի «ինդուլգենցիան»
Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանություններն այլ տարբերակ չունեն, քան «յուրային» խոշոր բիզնեսմեններին յուրօրինակ «ինկվիզիցիայի» ենթարկելը՝ փողերն ու ունեցվածքը ձեռքներից խլելով։ Դրանով նրանք հաճելին կհամատեղեն օգտակարի հետ։ ժողովրդին ցույց կտան, թե «վերջապեսպայքարումենքէսօլիգարխներիդեմ», իսկ զուգահեռաբար կկառուցեն «մեկօլիգարխիտնտեսություն»։ Իշխանությունը պահելու այլ տարբերակ նրանք չունեն, բայց այդ տարբերակը բերելու է նրանց իշխանազրկմանը։ Այսինքն Սերժ Սարգսյանի թիմը դատապարտված է պարտության։ Խնդիրն այն է, որ պետք է այնպես անել, որ այս ընթացքում իշխանությունը հնարավորինս քիչ վնաս հասցնի ՀՀ–ին ու անցնցում հեռանա։
Իսկ առայժմ մենք ականատեսն ենք բոլշևիկյան ոճի թամաշայի։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տիրող «բեսպրեդելի» քայլող խորհրդանիշների մեծ մասն, ըստ հանրային ընկալման, գտնվում է Ազգային ժողովում, որը բիզնես-կլուբ է հիշեցնում։ Բայց իրական «բեսպրեդելշիկները» լրիվ այլ տեղ են նստած և լրիվ այլ պաշտոն են զբաղեցնում։ Մի տեսակ մակերեսային ընկալում կա, որ հաստավիզ մարդկանցով ու մի քանի մեքենայով շրջողներին եթե բռնեն, ապա կյանքը կդառնա մեղր։ Դա շատ պարզունակ մտածողություն է, որը խրախուսվում ու քարոզվում է հենց իշխանությունների կողմից։ Իսկ ովքերսկսումենկասկածելիշխանությանվճռականությանը՝նույնպեսդառնումենայդքարոզիմասնակիցը։
«Բեսպրեդելն», այո՛, ցայտուն դրսևորվել է նաև խոշոր բիզնեսի կողմից, բայց ո՞վ է նրանց մղել գործողության, ո՞վ է նրանց ուղարկել ընտրակեղծիքների և լրագրողների դեմ բռնության, ո՞վ է նրանց անպատժելիություն խոստացել ու ապահովել։ Ու հիմա եթե ասում են, թե եկել է մի պահ, որ գիտակցել ենք, որ այլևս պետք չէ նման ձևով շարունակել, շատ լավ։ Այդ դեպքում հարց. իսկ ի՞նչ ենք ունենալու մի քանի տասնյակ փողատերերի կուլակաթափությունից հետո։ Ազատ շուկա՞, թե ուզբեկականմոդել, որտեղ տնտեսության մեջ դոմինանտ դեր են խաղում նախագահԻսլամՔարիմովիաղջիկներն ու փեսաները։ Մենք կառուցելու ենք շուկայակա՞ն, թե՞ «փեսայական» տնտեսություն։
Գործող համակարգը վատն է, բայց քարիմովիզմը կամ թուրքմենբաշիզմն ավելի վատն է։ Ուստի՝ պետք է օգտագործել այս համակարգի բացասական էներգիան ընդդեմ գործող իշխանության և գնալ նոր տիպի հարաբերությունների։ Սա՛ է հարցերի հարցը։ Եթե այս տեսանկյունից ենք նայում մեզանում առկա զարգացումներին, ապա ստացվում է, որ այսօրվա «բեսպրեդելշիկ» ընկալվողներն ակամայից դրական դեր են խաղում։ Նրանք խանգարում են մեր երկրի վերջնական թուրքմենբաշիզացիային, քանի որ, իրենց անձնական շահից ելնելով, ընդդիմանում են իշխանության վերին օղակին, որի նպատակն ընդհանրապես ոչ մի շահ չունեցողների հասարակություն՝ Օրուելինկարագրած անասնաֆերմաձևավորելն է, որտեղ բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար։ Իսկ եթե Սարգսյանին հաջողվի այդ անասնաֆերմայի մոդելը հաջողացնել, ապա Հայաստանը կդատարկվի և՛ մարդկանցից, և՛ կապիտալից, ու հակառակորդը Երևան կմտնի առանց կրակոցի՝ Զեյնաբ Խանլարովայի երգի հնչյունների ու տնաբույծ «խաղաղասերների» ագրեսիվ քիրվայական քարոզի ներքո։ Մասնավոր բիզնեսին պատերազմ հայտարարած որևէ պետության դեռ չի հաջողվել երկարաժամկետում մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Իսկ այս իշխանություններն, իրոք, թրքաբոլշևիկներ դուրս եկան։
ՍերժՍարգսյանի իշխանության համար խոշոր բիզնեսը դասակարգային թշնամի է ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին ընկալում կուլակներին։ Տարբերությունն այն է, որ սարգսյանականթրքաբոլշևիզմը դեմ չէ մասնավոր սեփականության ինստիտուտին՝ պայմանով, որ երկրի հարստության մեծ մասն իր նեղ շրջապատի ձեռքում պետք է լինի։ Դրա «քաղաքակիրթ» տարբերակը «մեծբյուջե» ունենալն է, ինչին անընդհատ ձգտում են իշխանությունները, որովհետև այդ ձևով գումարները հոսում են միայն այն սուբյեկտի գրպանը, ով վերահսկում է բյուջետային միջոցների շարժը։ Իսկ այդ շարժն, ինպես հայտնի է, գրեթե չի վերահսկվում հանրության կողմից։ Բայց անունը դնում են բյուջե ու փողերը պտտեցնում պետական կամ որ նույնն է՝ իշխանական միջանցքներով։ Եթե մեզանում տիրեին շուկայական խաղի կանոնները, ապա մեծ բյուջեն բնական կլիներ և որևէ բանական էակ դրան դեմ չէր լինի։ Այդ դեպքում բիզնեսը կզարգանար և որպես հետևանք կունենայինք ավելի շատ մուտքեր ու պետության ավելի էական սոցիալական աջակցություն սոցիալապես անապահով խավերին։ Բայց այսօրվա դրությամբ ով կողմ է արտահայտվում «մեծ բյուջեին»՝ նա կողմ է արտահայտվում օրինականացված կոռուպցիային։
«Պետությունըպտիսաղիրաձեռըվերցնի» համայնավարական բնույթի նախադասությունն օգտագործել սիրող հայ մարդուն երբեմն դժվարէ բացատրել, որ եթե բյուջեն ավելանում է երկու անգամ, բայց համակարգնէ՛լավելի փակ է դառնում, ապա դրանից քո կյանքը չի լավանում. թոշակդ կբարձրացնեն 2500 դրամով, բայց փոքր ու միջին բիզնեսով զբաղվող տղայիցդ դրա տասնապատիկը կտանեն։ Դժվարէ, բայց պետք է բացատրել։ Մանավանդ որ մարդիկ հիմա իրենց մաշկի վրա են զգում «մեծբյուջե» ունենալու և «թոշակենքտալիս» կարգախոսով առաջնորդվելու դառը պտուղները՝ գների աճի և բիզնես միջավայրի վատթարացման տեսքով։
Հիմա որ խոշորի ձեռքից փողը խլեն ու կենտրոնացնեն մեկի ձեռքում՝ այդ նույն քաղաքացին ի՞նչ է շահելու։ Ոչի՛նչ։ Հետևաբար՝ պետք չէ միամիտ լինել ու «բալետ» անել կուլակաթափությանը։ 1917 թվին էլ նման միամիտներ կային, ովքեր դրանից հետո «ՋանՍտալին» էին երգում։ Ի դեպ, Ստալինի օրոք օլիգարխներ չկային։ Միակ օլիգարխը հենց Ստալինն էր։ Մնացածը հավասարապես վատ էին ապրում. երկրում «արդարություն» կար։
Թուրքմենբաշու օրոք էլ Թուրքմենիայում միակ օլիգարխը Սափարմուրատն էր. ասում են գազն ու ջուրն այնտեղ անվճար էր և Սափարմուրատի մահից հետո էլ է այդպես։ Այսինքն թուրքմենների կյանքն ուրախ է, իսկ ապրուստը՝ ձրի։ Կուզենայի՞ք այդպիսի ուրախ կյանք։ Եթե այո, ապա Սերժ Սարգսյանը ձեր երազած քաղաքական գործիչն է։
. . .
Այսպիսով՝ խոշոր բիզնեսին պատերազմ է հայտարարված։ Ասել է թե՝ մի քանիսից զատ՝ մնացածը լրջորեն պետք է մտահոգվեն։ Եթե խոշորն ուզում է փրկվել, ապա պետք է դիմի հանրության լայն շերտերի՝ նախ և առաջ փոքր ու միջին բուրժուազիայի աջակցությանը և նախկինում գործած իր արարքների համար «ինդուլգենցիա» ստանա հասարակությունից։ Իսկ այդ «ինդուլգենցիայի» գինը սերժսարգսյանական ռեժիմի վերարտադրությանը հասարակության հետ միասնական ջանքերով խոչընդոտելն ու շուկայական խաղի կանոնների ձևավորմանը նպաստելն է։ Խոշորին այլ բան չի մնում, քանի որ դրա այլընտրանքն ամեն ինչից զրկվելն է։ Իսկ «ինդուլգենցիան» կերաշխավորի սեփականության անձեռնմխելիություն, բայց քաղաքական դաշտից պետք կլինի տարանջատվել։ Անցան այդ «վարորդընաևհսկիչէ» ժամանակները, երբ գործարարը նաև պատգամավոր էր «աշխատում»։
Դատելով ներկայում տեղի ունեցող գործընթացներից՝ խոշոր բիզնեսը նախ կփորձի սեփական ուժերով փրկվել կուլակաթափությունից՝ իշխանության հետ «լեզուգտնելու» կամ բիզնես դաշտի տարբեր շերտերին գլխավորելու տարբերակներով։ Բայց դա, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, հնարավոր չէ։ Այդ վարքագիծը մեծ նվեր կլինի սարգսյանական իշխանությանը։
Բանն այն է, որ հայաստանյան «օլիգարխիան» քաղաքական դիմագիծ չունի, իսկ ունեցածն էլ շատ վատն է, ուստի սպասվում է կատարյալ ձախողում, եթե ոմանք որոշեն ներքին կարգով ու սեփական լիդերությամբ լուծել իրենց հարցերը՝ «Փողնէլունենք, ընտրակեղծիքներիձևերնէլգիտենք, զորքէլունենք։ՄենքենքՍերժիննախագահսարքել, հիմաէլմեզհամարկաշխատենք» մտածողությամբ։ Ասեմ, որ ռուսաստանցի խոշոր բիզնեսմեն Խոդորկովսկիննույնպես շատ փող ուներ և որոշել էր առաջին դեմքով հանդես գալ իշխանության դեմ։ Արդյունքում հայտնվեց ուղղիչ աշխատանքային գաղութում։
Այո՛, Հայաստանում առկա խոշոր կապիտալի կրողներն ունեն տարատեսակ ռեսուրսներ, բայց չունեն իշխանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ ամենակարևոր ռեսուրսը՝ գաղափարականն ու քաղաքականը։ Նրանք չեն էլ պատկերացնում քաղաքական գործընթացների տրամաբանությունը. Ամեն ինչ փողով հնարավոր չէ գնել, մանավնդ եթե դիմացդ պլուտոկրատ իշխանություն է և տասնապատիկ շատ փող ու զորք ունի։ Իշխանության դեմ միայն քաղաքական կոդը կաշխատի։ Իսկ այդ կոդը պետք է լինի համակարգային փոփոխության դրոշակով, որը չեն կարող բարձրացնել «օլիգարխ» կոչվածները։ Նրանք չունեն այդ պատկերացումը և համապատասխան ռիսկը;
Պատկերացնու՞մ եք որևէ «օլիգարխի», ով կսկսի խոսել ՍերժՍարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության դեմ, կամ հանդես կգա ՀՀ-ում տիրող հակամրցակցային ու հակաժողովրդավարական վիճակի դեմ, կամ դեմ կարտահայտվի Արցախի հարցի կարգավորման մադրիդյան նորացված կամ հին սկզբունքներին։ Չեք պատկերացնում, այնպես չէ՞։ Ես էլ չեմ պատկերացնում։ Իսկ առանց այս և այլ սկզբունքային հարցերի՝ հնարավոր չէ քայքայել իշխանական գիլդան, ջարդել ընտրակեղծիքների մեքենան ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել։
Այս իշխանական համակարգի շրջանակներում «օլիգարխներն» այնքան վատ իմիջ են ձեռք բերել և այնքան խոցելի են դարձել տարբեր առումներով, որ ՍերժՍարգսյանի թիմից մեծ դժվարություն չի պահանջվի խոշորներին հինգ րոպեում տեղը դնելն ու նրանց քաղաքական ամբիցիաները զրոյացնելը, եթե հանկարծ խոշոր բուրժուազիան որոշի հակաիշխանական դրոշակակրի դերում հանդես գալ։ Մանավանդ ազգային բուրժուազիան լավ չի պատկերացնում քաղաքական մարտի կանոնները և մտածում է, որ եթե, ասենք, վարչապետին քննադատես, բայց նախագահին քծնես, ապա անձնական վտանգները կչեզոքանան ու հնարավոր կլինի «տակից» խաղեր տալ։ Կամ եթե որևէ նախարարի կամ նախագահին կից գործող «բարեպաշտի»«քլնգես», բայց միևնույն ժամանակ գովես նախագահի իմաստուն քայլերը, կամ հայտարարություն անես ու շտապես վերախմբագրվել, ապա դրանով «աչոկներ» կհավաքես ժողովրդի մոտ, համ էլ «կաշիդ» կփրկես։ Այդպեսչի՛լինում։
Քաղաքականությունը դա նախևառաջ անվտանգության խնդիրներն են, որոնք առնչվում են Արցախի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ում տիրող տնտեսաքաղաքական համակարգին, ժողովրդավարության խնդիրներին ու առանց այս թեմաներով կոնկրետ ու հստակ տեսակետների՝ հնարավոր չէ իշխանությանը դիմադրել։ Դա «կիսահղիություն» կլինի։ Լավ կլինի ընդհանրապես ձայն չհանեն, քան միայն վարչապետուհամատեղությամբ «միջազգայնագետ» աշխատողին քննադատեն։ Քննադատներն այդ քաղաքականությամբ միևնույն է չեն խուսափելու Սերժ Սարգսյանի «սևցուցակում» հայտնվելուց, բայց փոխարենը չեն ստանա հանրային աջակցություն, քանի որ հանրությունը մինչև կոկորդը զզված է կիսահղի ու լղոզված քաղաքական ուժերից, գործիչներից ու փողատերերից։ Որպես «դիտակտիկ նյութ» պետք է վերցնել Սարգսյան-Էրդողան հարաբերությունների ընթացքը և ասածներս ավելի ընկալելի կլինեն. որքան քիրվայացավ Սարգսյանը, այնքան հաբռգեց Էրդողանը։ Ու կապ չունի, որ հետո ՀՀ նախագահը խոսում էր «հայկականնյուրնբերգից»։ Դա հուսահատ քայլ էր, նման այն քայլին, երբ դաժան քննադատության է ենթարկվում ՏիգրանՍարգսյանը, բայց անմիջապես դրանից հետո ասվում է, թե նախագահը լավն է։ Սերժ Սարգսյանի կարծիքով էլ Էրդողանը վատն է, բայց Գյուլը լավն է։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ «ճկուն» նախագահի այս մոտեցումները։ Գնահատեցի՞ք։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Ինչևէ։
Ելնելով վերը նշվածից՝ խոշոր բիզնեսի ֆունկցիան փոփոխություններ պահանջող հանրային տրամադրություններին աջակցելն է կամ իշխանական վերարտադրությանը գոնե չնպաստելը՝ իրենց իսկ շահերից ելնելով։ Այդ դեպքում փոփոխությունների հասնելը շատ իրատեսական է դառնում։ Այդ դեպքում իշխանական «ինկվիզիցիայի» ծրագրերը կտապալվեն, բիզնեսն «ինդուլգենցիա» կստանա, տեղի կունենան համակարգային փոփոխություններ, մարդու իրավունքները կպաշտպանվեն և մենք կունենանք որակապես այլ մակարդակի պետություն։
Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 7
սկիզբը՝ տե՛ս
Այն, որ Սերժ Սարգսյանն ուզում է կազմաքանդել Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած և Ռոբերտ Քոչարյանի օրոք բյուրեղացված համակարգը, վատ չէ։ Այս առումով հանրության լայն շրջանակների և իշխանության շահերը մարտավարական տեսանկյունից համընկնում են։ Իսկ ռազմավարական կտրվածքով պետք է թույլ չտալ Սարգսյանին կյանքի կոչել կազմաքանդումից հետո սպասվելիք ծրագրերը, քանի որ ՀՀԿ «ֆուտբոլասեր» նախագահի երազած պետության մոդելը Թուրքմենիան է, իսկ քաղաքական լիդերի իդեալը՝ Սափարմուրատ Թուրքմենբաշին։ Սարգսյանը, միգուցե, չի խորացել այդ հարցի մեջ, բայց նրա քայլերը հուշում են, որ փորձ է արվում մեզ տանել միջին ասիական երկրների կամ հարևան Ադրբեջանի ուղղությամբ։
Ուրեմն՝ հարկավոր է օգտագործել Ս. Սարգսյանի «թուքմենբաշիական» էնտուզիազմն իր իսկ դեմ, նրա գործուն մասնակցությամբ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է ամբողջ իշխանական վերնախավը և համակարգային փոփոխությունների գործընթացները կազմակերպել նաև «Ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի» տարբերակով։ Բացի այդ, պետք է նախապատրաստվել այս փթած համակարգի վախճանին, որպեսզի անցում կատարենք տնտեսաքաղաքական հարաբերությունների 4-րդ՝ նոր փուլ. 1988-ից սկսած պարբերաշրջանն ավարտվում է։
Նոր շարժման անհրաժեշտությունը
Սերժ Սարգսյանի «Մեկ մարդու տնտեսության» ստեղծման ծրագրի տապալումն ու ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը հնարավոր է միայն քաղաքական նոր շարժման միջոցով։ Իսկ ինչո՞ւ նոր. քանի որ այսօրվա «փողոցայինները», որոնք ներկայացնում են հին համակարգը, կամա թե ակամա, նպաստում են Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը և՛ ներքին կյանքում, և՛ քիրվայության մասով։ Ավելին՝ «հիմնադիր» նախագահը պատրաստ է «էջմիածնական միաբան» աշխատել Սերժ Սարգսյանի մոտ, միայն թե վերջինս իրենց հետ սկսի «հանրային երկխոսություն»։ Իսկ թե ինչ է ստացվում, երբ «երկխոսում» են «Եղիազար Այնթապցու» հետ, բոլորս գիտենք՝ միայն արթուրբաղդասարյանություն կամ գեղամյանություն։ Տեր-Պետրոսյանի նեղ շրջապատում, թերևս, արդեն չեն հավատում իրենց հաղթանակին ու գործունեության ոլորտ են ընտրել երկրորդ նախագահին ընդդիմություն լինելու տարբերակը։ Սա նույնպես «Եղիազարի» հետ «երկխոսության» յուրօրինակ մոդել է։ Ճիշտ նույն տարբերակով 2008-ին Արտաշես Գեղամյանը «երկխոսում» էր Սերժ Սարգսյանի հետ՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ընդ որում՝ այդ օրերին Գեղամյանն իր վարքագիծը բացատրում էր «պետական շահն անձնականից վեր դասելու» վեհ գաղափարով։ Եթե նկատել եք, Տեր-Պետրոսյանն ու իր համակիրների նոսրացող շրջանակը նույնպես իրենց այժմյան վարքագիծն ընդդեմ նախկին նախագահի բացատրում են «անձնականը ստորադասելու» ոչ պակաս վեհ գաղափարով։ Դե ինչ, Գեղամյանն այլևս պայթած ու անողոքաբար օգտագործված «ական» է, և իշխանությանը նոր «ականներ» են պետք։ Ահա այդտեղ է, որ «հիմնադիրի» համար աշխատանքային «ֆռոնտ» է բացվում։
Այն որ Քոչարյանն արժանի է քննադատության՝ անվիճելի է։ Բայց գործող թրքաբոլշևիկին թողած՝ հիմնական թիրախ դարձնել նախորդ նախագահին՝ նույնիսկ մարտավարական տեսանկյունից ճիշտ չէ։ Բայց դա Տեր-Պետրոսյանի թիմի գործն է և ամեն մարդ ինքն է ընտրում իր անելիքը (Տեր–Պետրոսյանի թիմին անդրադառնալիս՝ միտումնավոր չեմ օգտագործում ՀԱԿ ձևակերպումը, քանի որ այդ կառույցը մի քանի թևի է բաժանվել և սխալ է ընդհանուր սանդղակի մեջ դնել ՀՀ առաջին նախագահին սատարող նեղ շրջապատին ու ՀԱԿ-ը ներկայացնող բոլոր կուսակցություններին ու անհատներին, քանի որ վերջիններիս մեջ բավական ընդունելի սուբյեկտներ կան)։
Դառնալով նոր շարժմանը՝ նկատենք, որ այն պետք է հենվի հանրության լայն շրջանակների վրա։ Ու որպեսզի նորը չասի թե «Հաղթելո՛ւ ենք», իսկ հետո էլ թե մենք «հաղթելու» ու «կազմաքանդելու» տակ ուրիշ բան ենք նկատի ունեցել և մեր հույսն այժմ Արցախի ու Թուրքիայի մասով ՀՀ իշխանության տապալումն է, որ դրանից հետո «ժողովրդավարություն» հաստատենք, ու ֆրուստրացիա չառաջացնի իր երբեմնի աջակիցների մոտ՝ պետք է լայն կոնսոլիդացիայով մտնի պայքարի մեջ, որդեգրի ազգային-դեմոկրատական գաղափարախոսություն և իրական հաղթանակ տանի, որը ենթադրում է նաև իշխանական դեմքերի փոփոխություն։
Իշխանական «ինկվիզիցիան» և խոշոր բիզնեսի «ինդուլգենցիան»
Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանություններն այլ տարբերակ չունեն, քան «յուրային» խոշոր բիզնեսմեններին յուրօրինակ «ինկվիզիցիայի» ենթարկելը՝ փողերն ու ունեցվածքը ձեռքներից խլելով։ Դրանով նրանք հաճելին կհամատեղեն օգտակարի հետ։ ժողովրդին ցույց կտան, թե «վերջապես պայքարում ենք էս օլիգարխների դեմ», իսկ զուգահեռաբար կկառուցեն «մեկ օլիգարխի տնտեսություն»։ Իշխանությունը պահելու այլ տարբերակ նրանք չունեն, բայց այդ տարբերակը բերելու է նրանց իշխանազրկմանը։ Այսինքն Սերժ Սարգսյանի թիմը դատապարտված է պարտության։ Խնդիրն այն է, որ պետք է այնպես անել, որ այս ընթացքում իշխանությունը հնարավորինս քիչ վնաս հասցնի ՀՀ–ին ու անցնցում հեռանա։
Իսկ առայժմ մենք ականատեսն ենք բոլշևիկյան ոճի թամաշայի։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տիրող «բեսպրեդելի» քայլող խորհրդանիշների մեծ մասն, ըստ հանրային ընկալման, գտնվում է Ազգային ժողովում, որը բիզնես-կլուբ է հիշեցնում։ Բայց իրական «բեսպրեդելշիկները» լրիվ այլ տեղ են նստած և լրիվ այլ պաշտոն են զբաղեցնում։ Մի տեսակ մակերեսային ընկալում կա, որ հաստավիզ մարդկանցով ու մի քանի մեքենայով շրջողներին եթե բռնեն, ապա կյանքը կդառնա մեղր։ Դա շատ պարզունակ մտածողություն է, որը խրախուսվում ու քարոզվում է հենց իշխանությունների կողմից։ Իսկ ովքեր սկսում են կասկածել իշխանության վճռականությանը՝ նույնպես դառնում են այդ քարոզի մասնակիցը։
«Բեսպրեդելն», այո՛, ցայտուն դրսևորվել է նաև խոշոր բիզնեսի կողմից, բայց ո՞վ է նրանց մղել գործողության, ո՞վ է նրանց ուղարկել ընտրակեղծիքների և լրագրողների դեմ բռնության, ո՞վ է նրանց անպատժելիություն խոստացել ու ապահովել։ Ու հիմա եթե ասում են, թե եկել է մի պահ, որ գիտակցել ենք, որ այլևս պետք չէ նման ձևով շարունակել, շատ լավ։ Այդ դեպքում հարց. իսկ ի՞նչ ենք ունենալու մի քանի տասնյակ փողատերերի կուլակաթափությունից հետո։ Ազատ շուկա՞, թե ուզբեկական մոդել, որտեղ տնտեսության մեջ դոմինանտ դեր են խաղում նախագահ Իսլամ Քարիմովի աղջիկներն ու փեսաները։ Մենք կառուցելու ենք շուկայակա՞ն, թե՞ «փեսայական» տնտեսություն։
Գործող համակարգը վատն է, բայց քարիմովիզմը կամ թուրքմենբաշիզմն ավելի վատն է։ Ուստի՝ պետք է օգտագործել այս համակարգի բացասական էներգիան ընդդեմ գործող իշխանության և գնալ նոր տիպի հարաբերությունների։ Սա՛ է հարցերի հարցը։ Եթե այս տեսանկյունից ենք նայում մեզանում առկա զարգացումներին, ապա ստացվում է, որ այսօրվա «բեսպրեդելշիկ» ընկալվողներն ակամայից դրական դեր են խաղում։ Նրանք խանգարում են մեր երկրի վերջնական թուրքմենբաշիզացիային, քանի որ, իրենց անձնական շահից ելնելով, ընդդիմանում են իշխանության վերին օղակին, որի նպատակն ընդհանրապես ոչ մի շահ չունեցողների հասարակություն՝ Օրուելի նկարագրած անասնաֆերմա ձևավորելն է, որտեղ բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար։ Իսկ եթե Սարգսյանին հաջողվի այդ անասնաֆերմայի մոդելը հաջողացնել, ապա Հայաստանը կդատարկվի և՛ մարդկանցից, և՛ կապիտալից, ու հակառակորդը Երևան կմտնի առանց կրակոցի՝ Զեյնաբ Խանլարովայի երգի հնչյունների ու տնաբույծ «խաղաղասերների» ագրեսիվ քիրվայական քարոզի ներքո։ Մասնավոր բիզնեսին պատերազմ հայտարարած որևէ պետության դեռ չի հաջողվել երկարաժամկետում մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Իսկ այս իշխանություններն, իրոք, թրքաբոլշևիկներ դուրս եկան։
Սերժ Սարգսյանի իշխանության համար խոշոր բիզնեսը դասակարգային թշնամի է ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին ընկալում կուլակներին։ Տարբերությունն այն է, որ սարգսյանական թրքաբոլշևիզմը դեմ չէ մասնավոր սեփականության ինստիտուտին՝ պայմանով, որ երկրի հարստության մեծ մասն իր նեղ շրջապատի ձեռքում պետք է լինի։ Դրա «քաղաքակիրթ» տարբերակը «մեծ բյուջե» ունենալն է, ինչին անընդհատ ձգտում են իշխանությունները, որովհետև այդ ձևով գումարները հոսում են միայն այն սուբյեկտի գրպանը, ով վերահսկում է բյուջետային միջոցների շարժը։ Իսկ այդ շարժն, ինպես հայտնի է, գրեթե չի վերահսկվում հանրության կողմից։ Բայց անունը դնում են բյուջե ու փողերը պտտեցնում պետական կամ որ նույնն է՝ իշխանական միջանցքներով։ Եթե մեզանում տիրեին շուկայական խաղի կանոնները, ապա մեծ բյուջեն բնական կլիներ և որևէ բանական էակ դրան դեմ չէր լինի։ Այդ դեպքում բիզնեսը կզարգանար և որպես հետևանք կունենայինք ավելի շատ մուտքեր ու պետության ավելի էական սոցիալական աջակցություն սոցիալապես անապահով խավերին։ Բայց այսօրվա դրությամբ ով կողմ է արտահայտվում «մեծ բյուջեին»՝ նա կողմ է արտահայտվում օրինականացված կոռուպցիային։
«Պետությունը պտի սաղ իրա ձեռը վերցնի» համայնավարական բնույթի նախադասությունն օգտագործել սիրող հայ մարդուն երբեմն դժվար է բացատրել, որ եթե բյուջեն ավելանում է երկու անգամ, բայց համակարգն է՛լ ավելի փակ է դառնում, ապա դրանից քո կյանքը չի լավանում. թոշակդ կբարձրացնեն 2500 դրամով, բայց փոքր ու միջին բիզնեսով զբաղվող տղայիցդ դրա տասնապատիկը կտանեն։ Դժվար է, բայց պետք է բացատրել։ Մանավանդ որ մարդիկ հիմա իրենց մաշկի վրա են զգում «մեծ բյուջե» ունենալու և «թոշակ ենք տալիս» կարգախոսով առաջնորդվելու դառը պտուղները՝ գների աճի և բիզնես միջավայրի վատթարացման տեսքով։
Հիմա որ խոշորի ձեռքից փողը խլեն ու կենտրոնացնեն մեկի ձեռքում՝ այդ նույն քաղաքացին ի՞նչ է շահելու։ Ոչի՛նչ։ Հետևաբար՝ պետք չէ միամիտ լինել ու «բալետ» անել կուլակաթափությանը։ 1917 թվին էլ նման միամիտներ կային, ովքեր դրանից հետո «Ջան Ստալին» էին երգում։ Ի դեպ, Ստալինի օրոք օլիգարխներ չկային։ Միակ օլիգարխը հենց Ստալինն էր։ Մնացածը հավասարապես վատ էին ապրում. երկրում «արդարություն» կար։
Թուրքմենբաշու օրոք էլ Թուրքմենիայում միակ օլիգարխը Սափարմուրատն էր. ասում են գազն ու ջուրն այնտեղ անվճար էր և Սափարմուրատի մահից հետո էլ է այդպես։ Այսինքն թուրքմենների կյանքն ուրախ է, իսկ ապրուստը՝ ձրի։ Կուզենայի՞ք այդպիսի ուրախ կյանք։ Եթե այո, ապա Սերժ Սարգսյանը ձեր երազած քաղաքական գործիչն է։
. . .
Այսպիսով՝ խոշոր բիզնեսին պատերազմ է հայտարարված։ Ասել է թե՝ մի քանիսից զատ՝ մնացածը լրջորեն պետք է մտահոգվեն։ Եթե խոշորն ուզում է փրկվել, ապա պետք է դիմի հանրության լայն շերտերի՝ նախ և առաջ փոքր ու միջին բուրժուազիայի աջակցությանը և նախկինում գործած իր արարքների համար «ինդուլգենցիա» ստանա հասարակությունից։ Իսկ այդ «ինդուլգենցիայի» գինը սերժսարգսյանական ռեժիմի վերարտադրությանը հասարակության հետ միասնական ջանքերով խոչընդոտելն ու շուկայական խաղի կանոնների ձևավորմանը նպաստելն է։ Խոշորին այլ բան չի մնում, քանի որ դրա այլընտրանքն ամեն ինչից զրկվելն է։ Իսկ «ինդուլգենցիան» կերաշխավորի սեփականության անձեռնմխելիություն, բայց քաղաքական դաշտից պետք կլինի տարանջատվել։ Անցան այդ «վարորդը նաև հսկիչ է» ժամանակները, երբ գործարարը նաև պատգամավոր էր «աշխատում»։
Դատելով ներկայում տեղի ունեցող գործընթացներից՝ խոշոր բիզնեսը նախ կփորձի սեփական ուժերով փրկվել կուլակաթափությունից՝ իշխանության հետ «լեզու գտնելու» կամ բիզնես դաշտի տարբեր շերտերին գլխավորելու տարբերակներով։ Բայց դա, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, հնարավոր չէ։ Այդ վարքագիծը մեծ նվեր կլինի սարգսյանական իշխանությանը։
Բանն այն է, որ հայաստանյան «օլիգարխիան» քաղաքական դիմագիծ չունի, իսկ ունեցածն էլ շատ վատն է, ուստի սպասվում է կատարյալ ձախողում, եթե ոմանք որոշեն ներքին կարգով ու սեփական լիդերությամբ լուծել իրենց հարցերը՝ «Փողն էլ ունենք, ընտրակեղծիքների ձևերն էլ գիտենք, զորք էլ ունենք։ Մենք ենք Սերժին նախագահ սարքել, հիմա էլ մեզ համար կաշխատենք» մտածողությամբ։ Ասեմ, որ ռուսաստանցի խոշոր բիզնեսմեն Խոդորկովսկին նույնպես շատ փող ուներ և որոշել էր առաջին դեմքով հանդես գալ իշխանության դեմ։ Արդյունքում հայտնվեց ուղղիչ աշխատանքային գաղութում։
Այո՛, Հայաստանում առկա խոշոր կապիտալի կրողներն ունեն տարատեսակ ռեսուրսներ, բայց չունեն իշխանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ ամենակարևոր ռեսուրսը՝ գաղափարականն ու քաղաքականը։ Նրանք չեն էլ պատկերացնում քաղաքական գործընթացների տրամաբանությունը. Ամեն ինչ փողով հնարավոր չէ գնել, մանավնդ եթե դիմացդ պլուտոկրատ իշխանություն է և տասնապատիկ շատ փող ու զորք ունի։ Իշխանության դեմ միայն քաղաքական կոդը կաշխատի։ Իսկ այդ կոդը պետք է լինի համակարգային փոփոխության դրոշակով, որը չեն կարող բարձրացնել «օլիգարխ» կոչվածները։ Նրանք չունեն այդ պատկերացումը և համապատասխան ռիսկը;
Պատկերացնու՞մ եք որևէ «օլիգարխի», ով կսկսի խոսել Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության դեմ, կամ հանդես կգա ՀՀ-ում տիրող հակամրցակցային ու հակաժողովրդավարական վիճակի դեմ, կամ դեմ կարտահայտվի Արցախի հարցի կարգավորման մադրիդյան նորացված կամ հին սկզբունքներին։ Չեք պատկերացնում, այնպես չէ՞։ Ես էլ չեմ պատկերացնում։ Իսկ առանց այս և այլ սկզբունքային հարցերի՝ հնարավոր չէ քայքայել իշխանական գիլդան, ջարդել ընտրակեղծիքների մեքենան ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել։
Այս իշխանական համակարգի շրջանակներում «օլիգարխներն» այնքան վատ իմիջ են ձեռք բերել և այնքան խոցելի են դարձել տարբեր առումներով, որ Սերժ Սարգսյանի թիմից մեծ դժվարություն չի պահանջվի խոշորներին հինգ րոպեում տեղը դնելն ու նրանց քաղաքական ամբիցիաները զրոյացնելը, եթե հանկարծ խոշոր բուրժուազիան որոշի հակաիշխանական դրոշակակրի դերում հանդես գալ։ Մանավանդ ազգային բուրժուազիան լավ չի պատկերացնում քաղաքական մարտի կանոնները և մտածում է, որ եթե, ասենք, վարչապետին քննադատես, բայց նախագահին քծնես, ապա անձնական վտանգները կչեզոքանան ու հնարավոր կլինի «տակից» խաղեր տալ։ Կամ եթե որևէ նախարարի կամ նախագահին կից գործող «բարեպաշտի» «քլնգես», բայց միևնույն ժամանակ գովես նախագահի իմաստուն քայլերը, կամ հայտարարություն անես ու շտապես վերախմբագրվել, ապա դրանով «աչոկներ» կհավաքես ժողովրդի մոտ, համ էլ «կաշիդ» կփրկես։ Այդպես չի՛ լինում։
Քաղաքականությունը դա նախևառաջ անվտանգության խնդիրներն են, որոնք առնչվում են Արցախի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ում տիրող տնտեսաքաղաքական համակարգին, ժողովրդավարության խնդիրներին ու առանց այս թեմաներով կոնկրետ ու հստակ տեսակետների՝ հնարավոր չէ իշխանությանը դիմադրել։ Դա «կիսահղիություն» կլինի։ Լավ կլինի ընդհանրապես ձայն չհանեն, քան միայն վարչապետ ու համատեղությամբ «միջազգայնագետ» աշխատողին քննադատեն։ Քննադատներն այդ քաղաքականությամբ միևնույն է չեն խուսափելու Սերժ Սարգսյանի «սև ցուցակում» հայտնվելուց, բայց փոխարենը չեն ստանա հանրային աջակցություն, քանի որ հանրությունը մինչև կոկորդը զզված է կիսահղի ու լղոզված քաղաքական ուժերից, գործիչներից ու փողատերերից։ Որպես «դիտակտիկ նյութ» պետք է վերցնել Սարգսյան-Էրդողան հարաբերությունների ընթացքը և ասածներս ավելի ընկալելի կլինեն. որքան քիրվայացավ Սարգսյանը, այնքան հաբռգեց Էրդողանը։ Ու կապ չունի, որ հետո ՀՀ նախագահը խոսում էր «հայկական նյուրնբերգից»։ Դա հուսահատ քայլ էր, նման այն քայլին, երբ դաժան քննադատության է ենթարկվում Տիգրան Սարգսյանը, բայց անմիջապես դրանից հետո ասվում է, թե նախագահը լավն է։ Սերժ Սարգսյանի կարծիքով էլ Էրդողանը վատն է, բայց Գյուլը լավն է։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ «ճկուն» նախագահի այս մոտեցումները։ Գնահատեցի՞ք։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Ինչևէ։
Ելնելով վերը նշվածից՝ խոշոր բիզնեսի ֆունկցիան փոփոխություններ պահանջող հանրային տրամադրություններին աջակցելն է կամ իշխանական վերարտադրությանը գոնե չնպաստելը՝ իրենց իսկ շահերից ելնելով։ Այդ դեպքում փոփոխությունների հասնելը շատ իրատեսական է դառնում։ Այդ դեպքում իշխանական «ինկվիզիցիայի» ծրագրերը կտապալվեն, բիզնեսն «ինդուլգենցիա» կստանա, տեղի կունենան համակարգային փոփոխություններ, մարդու իրավունքները կպաշտպանվեն և մենք կունենանք որակապես այլ մակարդակի պետություն։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի