2013թ. փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 25 տարին։ Ի՞նչ էինք ուզում 1988–ին ու ի՞նչ ունենք այժմ։
88–ի շարժումն իր բնույթով հեղափոխական էր։ Շարժման արդյունքում մենք ունեցանք անկախ պետություն, ազատագրված Արցախ և համամարդկային արժեքներով առաջնորդվող արդիական պետություն կառուցելու հնարավորություն։
Շարժումից 25 տարի անց պետք է արձանագրել, որ մեկնարկում ունեցած բոլոր արդյունքները գրեթե ամբողջությամբ մսխել ենք և վերադարձել այնտեղ, որտեղից սկսել էինք։ Ճիշտ է, Հայաստանը չի կորցրել անկախությունը, Ղարաբաղը մերն է, և ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված են ժողովրդավարական սկզբունքները, սակայն ձևի և բովանդակության հակասություններն ամեն ինչ հարաբերական են դարձնում։ Ներկայիս քաղաքական իրավիճակը, տնտեսական համակարգն ու հանրային մթնոլորտն ասվածի վառ ապացույցն են։ Այս ամենը հաշվի առնելով՝ 2013–ը կարելի է համարել հակահեղափոխության հաղթանակի տարի։ Առաջիկա նախագահական «ընտրություններում» իրավաբանական տեսք կստանա այդ հաղթանակը. նեոբոլշևիկները կարող են ցնծալ։
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հակահեղափոխությունը նոր գլուխ չբարձրացրեց։ Հակահեղափոխությունը քայլում էր 88–ի հեղափոխությանը զուգընթաց և անընդհատ փորձում էր իր տեղը վերանվաճել, սակայն հանրային օրգանիզմն այս կամ այն ձևով դիմադրում էր։ Այժմ դիմադրություն չկա։
Հեղափոխության պարտության պատճառները վերլուծելու, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները գնահատելու և հիվանդությունն ախտորոշելու առիթներ դեռ շատ կունենաք։ Այս պահին միայն նկատենք, որ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը դարձան ռեակցիոն ուժերի լիդերները, իսկ «անկախ» մամուլը կատարեց հակահեղափոխության շեփորահարի իր կեղտոտ ֆունկցիան։
Եվ այսպես, այս տարվա փետրվարին ավարտված կարելի է համարել 88–ից մեկնարկած հեղափոխության առաջին պարբերաշրջանը։ Մենք հիմա թևակոխում ենք բրեժնևյան լճացման տարիները հիշեցնող մի ժամանակաշրջան, որից դուրս գալ հնարավոր կլինի արդեն նոր 88–ով, այսինքն՝ հեղափոխությամբ։ Այժմ դժվար է ասել, թե որքա՞ն կտևի լճացումը, և արդյոք Հայաստանը դուրս կգա՞ այս վիճակից։
Կկարողանա՞ մեր ժողովուրդն իր մեջ ուժ գտնել, փոխել հակահեղափոխականների ներդրած առուծախի խաղի կանոնը, հաղթել ռեակցիոն ուժերին ու կրկին իր հավատարմությունը հայտնել ժողովրդավարական արժեքներին, ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա։ Հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս։
Մեկ բան ակնհայտ է. Հայաստանն այսպիսին լինելու ռեսուրս չունի, և եթե ներսից դիմադրություն չլինի, ապա բնության օրենքների համաձայն՝ ժամանակի ընթացքում վակուումը կլցվի Ադրբեջանի կողմից, ինչը թույլ տալ չի կարելի։
88–ի շարժման հաշվեկշիռը

Անդրանիկ Թևանյան