-Իրանում նախագահական ընտրություններին անմիջապես հաջորդած բողոքի գործողութուններն ու անկարգությունները փորձագետներն ու վերլուծաբանները կապում են արտաքին միջամտության հետ։ Որքանո՞վ է նման տեսակետը հիմնավորված։
-Դժվար է ասել, թե Իրանում տեղի ունեցող իրադարձություններին միջամտե՞լ են արտաքին ուժերը, թե՞ ոչ։ Սակայն կարող ենք ասել, որ Իրանում վարչական ռեսուրսի թուլացումը միանշանակ ձեռնտու է արտաքին ուժերին։ Մասնավորապես կարելի է ենթադրել՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, առաջին հերթին՝ Իսրայելին։ Բնականաբար, նրանք ամեն ինչ կանեն՝ օգտվելու Իրանում ստեղծված այս իրավիճակից։ Նկատի ունեմ Իրանի նկատմամբ դիվանագիտական ճնշում գործադրելու հավանականությունը։
-Իրանը միշտ ներկայացվում էր որպես կայուն և փակ պետություն։ Սակայն վերջին բախումները ցույց տվեցին, որ նրա պետական համակարգը ճեղքեր ունի։ Ըստ Ձեզ, որո՞նք են դրա պատճառները։
-Կարելի է նշել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Առանձնացնեմ դրանցից հիմնականները։ Առաջին՝ այն պահպանողական կարգերը, որոնք այսօր կան Իրանում, բնականաբար, շատ կողմերով ճնշում են կամ հոգնեցրել են հատկապես երիտասարդներին։ Իսկ Իրանում նրանք մեծամասնություն են կազմում։ Գիտենք, որ Իրանում լուրջ սահմանափակումներ կան թե՛ մամուլի, թե՛ այլ ազատությունների առումով։ Սակայն, իմ կարծիքով, Իրանում տեղի ունեցած հուզումների հիմնական պատճառը երկրի վերնախավի ներկլանային պայքարն է։
-Նկատի ունեք ընդդիմության թեկնածուի՞ն։
-Չեմ կարծում, թե Մուսավին միայնակ կգնար նման հուզումների հրահրմանը։ Այստեղ շատ ավելի հավանական է, որ Մուսավիի ետևում կանգնած է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին, որը, ինչպես հայտնի է, լուրջ տարաձայնություններ ունի Ահմադինեջադի և նրան սատարող քաղաքական ուժերի հետ։ Այստեղ ավելի շատ գործ ունենք Ռաֆսանջանի-Ահմադինեջադ հակասությունների հետ։ Մուսավին հայտնի է Ռաֆսանջանիի հետ իր կապերով, և նա իրականացրեց այն, ինչը որ պետք է իրականացներ։
-Ներկայացվող Մուսավիի այն հայտարարությունը, թե «եթե իրանական իշխանություններն ուժեղ լինեին, մենք ունենայինք արժանապատվություն, հայերը չէին գրավի Ղարաբաղը», ո՞ր համատեքստում կարելի է դիտարկել։
-Եթե չեմ սխալվում, Մուսավին նման հայտարարություն չի արել։ Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահի մեկ ուրիշ թեկնածու։ Սակայն շատ ավելի վտանգավոր երևույթ արձանագրվեց Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Նախագահի թեկնածուները փորձեցին օգտագործել էթնիկ միավորների գործոնը։ Այսինքն, թեկնածուները գնում էին ադրբեջանցիներով, քրդերով բնակեցված բնակավայրեր ու խոստանում էին տարբեր արտոնություններ, հիմնականում՝ մշակութային։ Ասենք՝ դպրոցներ բացել, լեզվի հետ կապված խնդիրներ լուծել... Այս միտումը, որն առաջին անգամ ի հայտ եկավ Իրանի պատմության մեջ, հետագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
-Միջէթնիկական բախումների մասի՞ն է խոսքը։
-Չեմ կարծում, թե դա հիմա և տեսանելի ապագայում հնարավոր լինի։ Խոսքը վերաբերում է երկրի կառավարման գործում նոր խնդիրների առաջացմանը։
-Հասկանալի է, որ Իրանում հուզումները կունենան որոշակի ազդեցություն։ Որքանո՞վ դրանք կարող են թուլացնել Իրանը։
-Իհարկե, այս հուզումներից հետո Իրանը թուլացավ, և դեռևս հայտնի չէ, թե փոփոխությունները, որոնք, ամեն դեպքում, լինելու են, ո՞ր ուղղությամբ կզարգանան։ Հասկանալի է, որ նման ցնցումից հետո փոփոխություններ Իրանում պարզապես չեն կարող չլինել։ Խնդիրը հետևյալն է լինելու. այս դեպքերից հետո Իրանը է՞լ ավելի կփակվի, թե՞ հակառակը՝ կբացվի։
-Երկու դեպքում էլ ի՞նչ անդրադարձ կարող է լինել տարածաշրջանային գործընթացների վրա։
-Կարծում եմ, որ երկու դեպքում էլ Իրանի արտաքին քաղաքականության վրա էական անդրադարձ չի լինի։ Ով էլ ընտրվեր Իրանի նախագահ, երկրի արտաքին քաղաքականության ուղենիշները լուրջ վերաձևավորումների չէին ենթարկվի։
-Որոշ փորձագետներ պնդում են, թե Իրանում տեղ գտած իրադարձությունները միանշանակ ուղղված են՝ թուլացնելու տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը, և սա առաջին քայլերից էր։ Նման դիտարկման հետ համաձա՞յն եք։
-Իրանը չի էլ եղել տարածաշրջանի ամենահզոր պետությունը։ Տարածաշրջանում ներկայացված է նույն ԱՄՆ-ը՝ ունենալով Իրաքում 130 հազ.-անոց բանակ։ Բացի այդ, տարածաշրջանում այլ հզոր պետություններ կան, որոնք լուրջ ազդեցություն ունեն ռեգիոնալ գործընթացների վրա՝ Թուրքիա, Իսրայել և Սաուդյան Արաբիա։ Իսկ այս դեպքերից հետո շատ հավանական է, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազի։ Խոսքը ոչ թե ռազմական, տնտեսական, այլ՝ քաղաքական ազդեցության մասին է։ Իրանի ներսում անկայունությունը հանգեցնելու է նրա միջազգային հեղինակության կրճատմանը։
Սարգիս Հարությունյան
Հարցազրույց վերլուծաբան Սարգիս Հարությունյանի հետ

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը