ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2016թ.–ից գործելու է հակածխախոտային օրենքը
«Հակածխախոտային օրենքն ամբողջովին կգործի 2016թ., երբ բոլոր փակ տարածություններում ծխելն արգելված կլինի»,-ուրբաթ օրը Պետդումայում փաստաթղթի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Վելմյակինը:
Օրեր առաջ խորհրդարանի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ պատգամավորները հակածխախոտային օրենքում կարող են ուղղում կատարել և ամբողջովին արգելել ծխախոտի գովազդը համացանցում: Ժելեզնյակն ասել է. «Համացանցից օգտվողների մեծ մասը երիտասարդներ են: Այդ երիտասարդները, չունենալով վերջնականապես ձևավորված գիտակցություն, բացասական տեղեկատվությունը հեշտությամբ են ընկալում»: Նրա խոսքերով՝ արգելքը հնարավորություն կտա ՌԴ երիտասարդներին պաշտպանել ծխելով հրապուրվելուց:
ՌԴ կառավարությունը հոկտեմբերի վերջին ՊԴ օրենքի նախագիծ է ներկայացրել 2015թ.-ից արգելել ծխելը հանրային վայրերում: Դրա համաձայն՝ ենթադրվում է ծխախոտի կիրառումը սահմանափակել մաս առ մաս. մի մասը գործողության մեջ կմտնի օրենքի ընդունման պահից, մնացածը՝ 2014թ. հուլիսի 1-ից և 2015թ. հունվարի 1-ից: