ՄԱԿ-ում կարծում են, որ Մալիից փախստականների թիվը 800 հազ.–ի կհասնի
Մալիի իրավիճակը ներկայացնող՝ ՄԱԿ-ի արտակարգ ծրագիրը նախազգուշացնում է հյուսիսային շրջաններ զինված ներխուժման վտանգի մասին. այս դեպքում փախստականների թիվը կարող է աճել և հասնել 800 հազ.–ի:
ԲԻ-ԲԻ-ՍԻ-ի միջազգային զարգացման գծով լրագրողը նշում է, որ օտարերկրյա ներխուժման ծանր հետևանքների մասին այսքան մռայլ կանխատեսումը կարող է առիթ դառնալ, որ հակամարտության բոլոր կողմերը ցանկանան շարունակել խաղաղ բանակցությունները։
Ավելի վաղ զինվորականները Մալիի վարչապետ Մոբիդո Դիարին Ֆրանսիա մեկնելու փորձի ժամանակ ձերբակալել էին, որից հետո նա հայտարարել է իր հրաժարականի մասին:
Այս տարվա մարտին երկրում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այդ ժամանակ ապստամբների առաջնորդ կապիտան Ամադու Սանոգոն նախագահական իշխանությունը անվանել էր անձեռնհաս և անընդունակ պետության հյուսիսում գլուխ հանելու զինված իսլամիստների գործողություններից: