Հայտնի է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը
Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանշային ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի 31-ամյա փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը, ով անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը 58 մլն դոլար է աշխատել։ Այս մասին գրում է «Ֆորբս» հանդեսը: Եկամտի հիմնական մասը նա ստացել է իր վերջին «Ֆեմե ֆատալ» ալբոմից, գովազդում նկարահանվելով և սեփական օծանելիքների արտադրությունից։ Բացի այդ, սեպտեմբերին Սփիրսը դարձել էր «X գործոն» ծրագրի մրցավարներից մեկը, որի համար տարեկան պետք է 15 մլն դոլար ստանա:
Երկրորդ տեղն է զբաղեցրել 22-ամյա Թեյլոր Սվիֆթը, ով մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել:
Երրորդ տեղում է 24-ամյա փոփ-աստղ Ռիհաննան՝ 53 մլն դոլար վաստակով:
Լեդի Գագան այս տարի այդ նույն վարկանշային ցուցակի առաջին տեղից իջել է 4-րդը՝ վաստակելով 52 մլն դոլար: Այնուհետև Քեթի Պերին է՝ 45 մլն դոլարով:
Ինչպես արձանագրում է «Ֆորբսը», ընդհանուր առմամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները երաժշտությամբ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Այսպես, ամենաշատ վարձատրվող 25 երաժիշտների ցուցակում միայն 8 երգչուհի է տեղ գտել: Ինչպես նշում է հրատարակչությունը, շատ դեպքերում դա բացատրվում է նրանով, որ երգչուհիները հաճախ հղիության պատճառով ստիպված են լինում աշխատանքային գործունեությունն ընդհատել: