Լրահոս

12.12.2012 10:37


ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը որպես «օրինական ուժ» է ճնաչել

ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը որպես «օրինական ուժ» է ճնաչել

ԱՄՆ –ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ընդդիմությունն ընդունել է որպես  սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցի»՝ նշելով, թե այն դարձել է բավական «համապարփակ և ներկայացուցչական»:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Բի-Բի-ՍԻ-ն, Վաշինգտոնը մտադիր չէ մոտ  ժամանակներս  զենք մատակարարել Բաշար Ասադի հակառակորդներին:

Անցյալ ամիս Սիրիայի ընդդիմադիր ուժերը կոալիցիա են ձևավորել, որպեսզի կարողանան Ասադին  դիմակայել:

Կոալիցիան ճանաչել են արդեն ԵՄ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան,  Թուրքիան և արաբական մի շարք պետություններ:

Այս խորագրի վերջին նյութերը