Արգելել են ռակտոպամինով միսը ներմուծել Ռուսաստանի Դաշնություն
Արդեն այսօր կարող է դադարեցվել ԱՄՆ-ից խոզի և տավարի մսի ներմուծումը Ռուսաստան: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, Մոսկվան պահանջում է դադարեցնել խոզի և տավարի մսի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այն պարունակում է սննդային հավելում՝ ռակտոպամին: Նախօրեին Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը բոլոր անասնաբուժական ծառայություններին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ից ներմուծվող ապրանքները պետք է ուղեկցվեն հատուկ փաստաթղթերով, այսինքն` ներմուծող երկրի անասնաբույժների ծառայությունը պետք է երաշխավորի, որ ապրանքը արտադրվել է առանց ռակտոպամինի (դա նպաստում է արագ աճին): Այդ փաստաթղթերի բացակայության պարագայում նեմուծվող յուրաքանչյուր խմբաքանակ ռուսական շուկա մուտք կգործի միայն այն դեպքում, երբ լաբորատոր ախտորոշումը կապացուցի, որ այդ հավելանյութն առկա չէ:
Նշենք նաև, որ Ռուսաստանը ամերիկյան խոզի և տավարի մսի խոշոր ներմուծողների թվում 6-րդն է: