Հարկային նոր փաթեթի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց նախորդ քառօրյայից անավարտ մնացած «Հարկային փաթեթը»։ Կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսդրությունում մի շարք փոփոխությունները սվիններով ընդունվեց խորհրդարանում։ Հատկապես խոշոր ձեռնարկություններում հարկային տեսուչի ներկայության առաջարկը լուրջ դժգոհություն առաջացրեց գործարար պատգամավորների շրջանում։ Կառավարությունը վերախմբագրեց հարկային փոփոխությունների օրենքների նախագծերը՝ էապես չփոխելով և չհիմնավորելով դրանց բովանդակությունն ու նպատակահարմարությունը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց. «Նման օրինագծեր խորհրդարան բերելը նշանակում է, որ կառավարությունն իր հարկային քաղաքականության մեջ ձախողվել է։Մենք այս օրինագծին դեմ ենք քվեարկելու»։ Նախորդ քննարկումների ժամանակ ԱԺ միջանցքներում խոսվում էր այն մասին, որ կառավարության ներկայացրած «Հարկային փաթեթն» ուղղված է որոշակի ձեռներեցների դեմ։ Ամենից շատ շրջանառվում էր Գագիկ Ծառուկյանի անունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթն սկսեց հենց այս համատեքստում։ «Որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հարկային փաթեթի» առումով որոշակիորեն կաշկանդված եմ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն ինքը բաժնետոմսերի խոշոր սեփականատեր է։ Բնականաբար, որոշ մարդկանց կողմից փաթեթին դեմ արտահայտվելը կարող է դիտարկվել այդ շահերի պաշտպանություն։ Ասեմ, որ մեր կուսակցության նախագահն այս հարցում որևէ միջամտություն չի արել, չի ազդել մեր տեսակետների վրա։ Իմ անձական տեսակետը այս փաթեթի վերաբերյալ հետևյալն է. այն շարունակում է մնալ խիստ վիճահարույց։ Ես համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, որ այս օրինագիծը պարունակում է քաղաքական շատ լուրջ ենթատեքստ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, կառավարության ներկայացուցիչը նշել էր, որ բազմաթիվ գործարարներ իրենք են դիմել կառավարությանը՝ նման օրինագիծ մշակելու համար։ Պատգամավորները փորձում էին իմանալ «հուդաների» անունները, ինչը, բնականաբար, ոչ մի արդյունք չտվեց։ «Կառավարության ներկայացուցչին առաջարկում եմ հրապարակել այն գործարարների անունները, որոնք նման տարօրինակ օրինագծի նախաձեռնողներից են»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս օրինագծի վերաբերյալ իր տեսակետը շարունակում է մնալ խիստ բացասական, քանի որ «Հարկային փաթեթի» վերախմբագրված տարբերակում «ռադիկալ փոփոխություններ չկան»։
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթն ավելի շատ տեսական ոլորտից էր։ Հակոբ Հակոբյանը նախ դասախոսական ոճով բացատրեց, թե ինչ բան են հարկերն ու հարկային գործիքները։ Այնուհետև նա անդրադարձավ գործարար դաշտ-պետություն հարաբերություններին՝ հիշելով 1997-98թթ., երբ «նաև հարկային բարենպաստ քաղաքականության արդյունքում ապահովվում էր երկնիշ տնտեսական աճ»։ «Այն հարաբերությունները, որոնք այսօր կան գործատուի և պետության միջև, երևի թե որոշ քաղաքական ուժերի դուր չեն գալիս։ Համոզված եմ, որ հարկային փոփոխություններն այս տեսքով չեն կարող անցնել»,-հայտարարեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Գործարար, Հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն առաջարկեց նշել «հարկային փաթեթը» մշակողների անունները. «Ինչու՞, երբ ԱԺ-ում օրինագիծ է ներկայացվում, նշվում են դրա հեղինակների անունները, իսկ երբ կառավարությունից օրենք է գալիս, չգիտենք, թե ով է դրա հեղինակը»։ Ալեքսան Պետրոսյանը ևս առաջարկվող փոփոխությունները համարեց անընդունելի։
Այլ կարծիքի էր ՀՀԿ խմբակցության ադամ Հերմինե Նաղդալյանը։ «Մենք պետք է պատասխանենք մեկ սկզբունքային հարցի՝ ընդունո՞ւմ ենք հարկային ներկայացուցչի գաղափարը, թե՞ ոչ։ Իմ գործընկերները խոսեցին որպես քաղաքական գործիչներ՝ իրենց բնույթով, ոգով։ Ճիշտ արեցին. իրենք քաղաքական գործիչ են և մտածում եմ մոտակա ընտրությունների մասին։ Այստեղ կա քաղաքական մեծամասնություն, որը պարտավորված է մտածել երկրի տնտեսական, քաղաքական զարգացման հեռանկարների մասին։ Գիտակցելով այս պատասխանատվությունը՝ մենք նման ձևով պետք է հարցին մոտենանք»,-նշեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը՝ փորձելով հիմնավորել, թե ում համար է վտանգավոր այս օրինագիծը։ Հերմինե Նաղդալյանը վստահաբար շեշտեց, որ այն վտանգավոր է հարկերից խուսափողների, ստվերի մեջ գործողների համար։ Իսկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրաձավ օրինագծի քննարկման քաղաքական կողմին. «Ուզում եմ խորհրդարանին տեղյակ պահել, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ կառավարությունը մեկ նստաշրջանի ընթացքում երկու անգամ որոշակի օրինագծի վերաբերյալ կարող է դնել իր վստահության հարցը։ Այսինքն, եթե ՀՀ կառավարության համար այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը հույժ կարևոր է, ապա կառավարությունն օրնսդրական նախաձեռնության ընդունման հետ կապված՝ կարող է դնել իր վստահության հարցը։ Եվ եթե ԱԺ-ն չընդունի այդ օրինագիծը, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Հաջորդ ելույթներում ևս արձանագրվեց «Հարկային փաթեթի» անընդունելի լինելը՝ որպես ձեռնարկատիրությանը հարվածող օրենսդրական նախաձեռնություն։ Քվեարկությունը տեղափոխվեց հաջորդ նիստ։ Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան. անկախ նրանից, կընդունվի այս օրինագիծը, թե ոչ, բիզնես դաշտ-կառավարություն հարաբերությունները բացահայտորեն սրվում են։
Հարկային նոր փաթեթի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց նախորդ քառօրյայից անավարտ մնացած «Հարկային փաթեթը»։ Կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսդրությունում մի շարք փոփոխությունները սվիններով ընդունվեց խորհրդարանում։ Հատկապես խոշոր ձեռնարկություններում հարկային տեսուչի ներկայության առաջարկը լուրջ դժգոհություն առաջացրեց գործարար պատգամավորների շրջանում։ Կառավարությունը վերախմբագրեց հարկային փոփոխությունների օրենքների նախագծերը՝ էապես չփոխելով և չհիմնավորելով դրանց բովանդակությունն ու նպատակահարմարությունը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց. «Նման օրինագծեր խորհրդարան բերելը նշանակում է, որ կառավարությունն իր հարկային քաղաքականության մեջ ձախողվել է։ Մենք այս օրինագծին դեմ ենք քվեարկելու»։ Նախորդ քննարկումների ժամանակ ԱԺ միջանցքներում խոսվում էր այն մասին, որ կառավարության ներկայացրած «Հարկային փաթեթն» ուղղված է որոշակի ձեռներեցների դեմ։ Ամենից շատ շրջանառվում էր Գագիկ Ծառուկյանի անունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթն սկսեց հենց այս համատեքստում։ «Որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հարկային փաթեթի» առումով որոշակիորեն կաշկանդված եմ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն ինքը բաժնետոմսերի խոշոր սեփականատեր է։ Բնականաբար, որոշ մարդկանց կողմից փաթեթին դեմ արտահայտվելը կարող է դիտարկվել այդ շահերի պաշտպանություն։ Ասեմ, որ մեր կուսակցության նախագահն այս հարցում որևէ միջամտություն չի արել, չի ազդել մեր տեսակետների վրա։ Իմ անձական տեսակետը այս փաթեթի վերաբերյալ հետևյալն է. այն շարունակում է մնալ խիստ վիճահարույց։ Ես համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, որ այս օրինագիծը պարունակում է քաղաքական շատ լուրջ ենթատեքստ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, կառավարության ներկայացուցիչը նշել էր, որ բազմաթիվ գործարարներ իրենք են դիմել կառավարությանը՝ նման օրինագիծ մշակելու համար։ Պատգամավորները փորձում էին իմանալ «հուդաների» անունները, ինչը, բնականաբար, ոչ մի արդյունք չտվեց։ «Կառավարության ներկայացուցչին առաջարկում եմ հրապարակել այն գործարարների անունները, որոնք նման տարօրինակ օրինագծի նախաձեռնողներից են»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս օրինագծի վերաբերյալ իր տեսակետը շարունակում է մնալ խիստ բացասական, քանի որ «Հարկային փաթեթի» վերախմբագրված տարբերակում «ռադիկալ փոփոխություններ չկան»։
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթն ավելի շատ տեսական ոլորտից էր։ Հակոբ Հակոբյանը նախ դասախոսական ոճով բացատրեց, թե ինչ բան են հարկերն ու հարկային գործիքները։ Այնուհետև նա անդրադարձավ գործարար դաշտ-պետություն հարաբերություններին՝ հիշելով 1997-98թթ., երբ «նաև հարկային բարենպաստ քաղաքականության արդյունքում ապահովվում էր երկնիշ տնտեսական աճ»։ «Այն հարաբերությունները, որոնք այսօր կան գործատուի և պետության միջև, երևի թե որոշ քաղաքական ուժերի դուր չեն գալիս։ Համոզված եմ, որ հարկային փոփոխություններն այս տեսքով չեն կարող անցնել»,-հայտարարեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Գործարար, Հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն առաջարկեց նշել «հարկային փաթեթը» մշակողների անունները. «Ինչու՞, երբ ԱԺ-ում օրինագիծ է ներկայացվում, նշվում են դրա հեղինակների անունները, իսկ երբ կառավարությունից օրենք է գալիս, չգիտենք, թե ով է դրա հեղինակը»։ Ալեքսան Պետրոսյանը ևս առաջարկվող փոփոխությունները համարեց անընդունելի։
Այլ կարծիքի էր ՀՀԿ խմբակցության ադամ Հերմինե Նաղդալյանը։ «Մենք պետք է պատասխանենք մեկ սկզբունքային հարցի՝ ընդունո՞ւմ ենք հարկային ներկայացուցչի գաղափարը, թե՞ ոչ։ Իմ գործընկերները խոսեցին որպես քաղաքական գործիչներ՝ իրենց բնույթով, ոգով։ Ճիշտ արեցին. իրենք քաղաքական գործիչ են և մտածում եմ մոտակա ընտրությունների մասին։ Այստեղ կա քաղաքական մեծամասնություն, որը պարտավորված է մտածել երկրի տնտեսական, քաղաքական զարգացման հեռանկարների մասին։ Գիտակցելով այս պատասխանատվությունը՝ մենք նման ձևով պետք է հարցին մոտենանք»,-նշեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը՝ փորձելով հիմնավորել, թե ում համար է վտանգավոր այս օրինագիծը։ Հերմինե Նաղդալյանը վստահաբար շեշտեց, որ այն վտանգավոր է հարկերից խուսափողների, ստվերի մեջ գործողների համար։ Իսկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրաձավ օրինագծի քննարկման քաղաքական կողմին. «Ուզում եմ խորհրդարանին տեղյակ պահել, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ կառավարությունը մեկ նստաշրջանի ընթացքում երկու անգամ որոշակի օրինագծի վերաբերյալ կարող է դնել իր վստահության հարցը։ Այսինքն, եթե ՀՀ կառավարության համար այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը հույժ կարևոր է, ապա կառավարությունն օրնսդրական նախաձեռնության ընդունման հետ կապված՝ կարող է դնել իր վստահության հարցը։ Եվ եթե ԱԺ-ն չընդունի այդ օրինագիծը, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Հաջորդ ելույթներում ևս արձանագրվեց «Հարկային փաթեթի» անընդունելի լինելը՝ որպես ձեռնարկատիրությանը հարվածող օրենսդրական նախաձեռնություն։ Քվեարկությունը տեղափոխվեց հաջորդ նիստ։ Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան. անկախ նրանից, կընդունվի այս օրինագիծը, թե ոչ, բիզնես դաշտ-կառավարություն հարաբերությունները բացահայտորեն սրվում են։
Վախթանգ Մարգարյան