Լրահոս

18.09.2012 09:52


Պատահար Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղում մահացել է

Պատահար Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 05։52-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը