Լրահոս

13.06.2012 14:22


Արմեն Պողոսյան. «49 միկրոավտոբուսները վարում է փաստաթղթերով ձևակերպված ընդհամենը 3 վարորդ»

Արմեն Պողոսյան. «49 միկրոավտոբուսները վարում է փաստաթղթերով ձևակերպված ընդհամենը  3 վարորդ»

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է, որ մեր երկրում հասարակական տրանսպորտի մասին օրենք չկա, չեն սահմանվում լիցենզավորման կարգը, վերաբաշխումը և այլն: Երևանում առկա են տրանսպորտի զարգացման հայեցակարգ և սխեմա, որով միկրոավտոբուսների թիվն էականորեն կրճատվելու է, բայց թե ինչպես և երբ պետք դա տեղի ունենա, ըստ բանախոսի՝ ոչ ոք չգիտի:

Քաղաքի գլխավոր հատակագծով միկրոավտոբուսների քանակը պետք է նվազեցվի մինչև 19,2%, այժմ նախկին 90%-ից իջել է 72%-ի: Չինական 240 ավտոբուս ներկրվեց, որոնք, ըստ Ա. Պողոսյանի, հարմարավետ չեն, հիմա էլ առևտրային գներով 300 հատ են ձեռք բերելու:

–Գծի տեր ասվածից օգտվում են մի քանի հոգի, տառապում են բոլորը: Կոռուպցիան մեր երկրում 50%-ից ավելի է, իսկ տրանսպորտը մի առանձնահատուկ ձեռնարկատիրության ձև է, որտեղ ստվերային շրջանառությունն անվերահսկելի է: 49 միկրոավտոբուսները վարում են փաստաթղթերով ձևակերպված 3 վարորդներ: 115 երթուղու չհաշվարկված եկամուտը օրական մոտ 25 հազ. դոլար է,–ասել է Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը