Քաղաքական

13.06.2012 12:30


Սերժ Սարգսյանի գործունեության մասին Զոլյանը կխոսի, երբ կվերադառնա որպես քաղաքագետ

Սերժ Սարգսյանի գործունեության մասին Զոլյանը կխոսի, երբ կվերադառնա որպես քաղաքագետ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Սուրեն Զոլյանը, պատասխանելով  հարցին՝ հաշվի առնելով Հայաստանում իշխանության իրականացման բռնատիրական բնույթը,  արդյոք Զոլյանի դեմ տեղի ունեցած հակաօրինական գործողությունների հարցում ՀՀ նախագահը որևէ մասնակցություն չունի՞, ասել է.

–Տվյալ դեպքում ես այս հարցը փորձում եմ որոշել ոչ թե քաղաքական, այլ իրավական ոլորտում։ Վարչապետն ասել է, որ այս ամենը քաղաքական շահարկման առարկա եմ փորձում դարձնել և այլն։ Այսինքն՝ եթե մենք հիմա վերցնենք զուտ քաղաքական հարցը, ինձ շատ հեշտ կարող են ասել, թե հարցը դարձնում եմ քաղաքական շահարկումների առարկա։ Ինչքան մենք շատ վկայակոչենք նախագահի անունը, մենք, կարծես թե, թեթևացնում ենք տվյալ դեպքում նախարարի ու վարչապետի պատասխանատվությունը։ Թող ամեն մեկը պատասխանի այն գործառույթների համար, որոնք վերապահված են սահմանադրությամբ։ Նախագահը չպիտի միջամտի տվյալ դեպքում. այս ամենը, այսպես ասած, կառավարության սահմաններում է կատարվում։  

Հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կարող է տալ երկրի նախագահի վարած քաղաքականությանը՝ հաշվի առնելով, որ ինքը ժամանակին նրան աջակցել է, Զոլյանը նշել է, թե այս մասին կխոսի, երբ այս դատական հարցերը վերջապես լուծվեն, ու ինքը վերադառնա նաև որպես քաղաքագետ։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը