Լրահոս

01.05.2012 11:06


Այսօր «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակիչն է

Այսօր «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակիչն է

Այսօր Բաքվում կայանալու է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակիչը: Մայիսի 22–ին և 24-ին տեղի էին ունեցել երկու կիսաեզրափակիչները, որոնցից հետո պարզ են դարձել եզրափակչին մասնակցող երկրների անունները։ Այսօր եզրափակչին կմասնակցեն Սերբիան, Մակեդոնիան, Մալթան, Ուկրաինան, Շվեդիան, Թուրքիան, Էստոնիան, Նորվեգիան, Բոսնիա-Հերցեգովինան, Լիտվան, Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը, Իռլանդիան,Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ադրբեջանը։

Բուքմեյքերական ընկերությունների տվյալներով` մրցույթում կհաղթի Շվեդիան: Այդ երկիրը ներկայացնում է երգչուհի Լորինին: Առաջատար են համարվում նաև Ռուսաստանը ներկայցնող «Բուրանովյան տատիկները», Սերբիան և Իտալիան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը