Լրահոս

14.05.2012 10:57


Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի ամենամեծ մարզում

Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի ամենամեծ մարզում

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ Քրիստոնեա–դեմոկրատական դաշինքը, պարտվել է մարզային ընտրություններում՝ Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիա երկրամասում, որը Գերմանիայի ամենամեծ մարզն է։

Քրիստանեա–դեմոկրատները ստացել են ձայների 26,3%–ը. սա  Քրիստոնեա–դեմոկրատական դաշինքի ունեցած ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո։ Ընտրություններում հաղթել է Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով ձայների 38,8%–ը։ Սոցիալ–դեմոկրատները կոալիցիա կկազմեն Կանաչների կուսակցության հետ, որը ստացել է ձայների 12%–ը։

Մարզային խորհրդարան են անցել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 8,6%–ով և «Պիրատների կուսակցությունը»՝ 7,5%–ով։ Պիրատներին հաջողվել է պատգամավորական տեղեր ստանալ արդեն 4 շրջանային խորհրդարաններում։

Մասնագետնետները կարծում են, որ Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի ընտրությունները կարող են ապագա Դաշնային խորհրդարանի ընտրությունների ցուցիչը լինել։ Սոցիալ–դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեա Նալեսը հայտարարել է, որ այս ընտրության արդյունքները ճանապարհ են հարթում հաջորդ տարվա ընտրություններում Անգելա Մերկելին հեռացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը