Լրահոս

14.05.2012 09:43


Վրաստանում ջրհեղեղի ժամանակ 5 մարդ է զոհվել

Վրաստանում ջրհեղեղի ժամանակ 5 մարդ է զոհվել

Երեկ՝ մայիսի 13–ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ 5 մարդ է զոհվել, որոնցից երկուսը՝ երեխա։ Օրթաճալա թաղամասում գրեթե 3–մետրանոց ալիքը ամբողջությամբ ոչնչացրել է բնակելի տունը՝ փրկարարները հայտնաբերել են 3 մարդու դիակ՝ մեկ կնոջ և երկու երեխայի։

Ջրհեղեղը սկսվել է մայիսի 12–ի ուշ երեկոյան, երբ անձրևների պատճառով ափերից դուրս է եկել Քուռ գետը։ Թբիլիսիում ջրի տակ են հայտնվել մի շարք փողոցներ, տասնյակ հազարավոր բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել։

Բնական աղետի հետևանքները վերացնելու համար առանձնացվել են փրկարար խմբեր՝ համապատասխան տեխնիկայով, շտապ օգնության խմբեր, զինծառայողներ և ծանր զրահատեխնիկա։

Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Թեմուր Գիորգաձեն հայտնել է, որ բացի զոհվածներից, կան նաև անհայտ կորածներ։

Այս խորագրի վերջին նյութերը