Լրահոս

12.05.2012 14:24


Բունդեսվերին թույլատրել են ծովահենների դեմ պայքարել նաև ցամաքում

Բունդեսվերին թույլատրել են ծովահենների դեմ պայքարել նաև ցամաքում

Գերմանիայի խորհրդարանը մայիսի 11–ին օրենք է ընդունել, որով  բունդեսվերին՝ Գերմանիայի զինված ուժերին, թույլատրում է Սոմալիի ծովահենների դեմ պայքարել ոչ միայն ծովում, այլև ցամաքում։ Օրինագծին կողմ է քվեարկել   570 պատգամավորից 305–ը։

Այսուհետ գերմանացի զինվորներն ու սպաները հնարավորություն կունենան ծովահենների դեմ ռազմական գործողություններ իրականացնել ոչ միայն Սոմալիի տարածքային ջրերում, այլև այդ երկրի տարածքում։ Բացի այդ, գերմանական ռազմանավերը և ուղղաթիռները իրավունք են ստացել գնդակոծել ծովահենների ափամերձ հենակետերը։

Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեն հայտարարել է, թե Գերմանիան  ծովահենների դեմ խոշոր ցամաքային գործողություններ չի նախատեսում։ Խոսքը միայն Սոմալիի տարածքում փրկարարա–որոնողական գործողությունների մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը