Լրահոս

10.05.2012 16:56


Հունաստանում վառվել է 2012թ. օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառվել է 2012թ. օլիմպիական խաղերի կրակը

Այսօր հունական Օլիմպիայում արևի ճառագայթներից վառվել է 2012թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Հույն դերասանուհի Ինո Մենեգակին, ով արարողության ժամանակ քրմուհու դերում էր, վառել է կրակը և փոխանցել այն առաջին ջահակիր, լողորդ Սպիրոս Յաննիոտիսին։

Յաննիոտիսն առաջինը կվազի օլիմպիական կրակի փոխանցումավազքի ժամանակ։ Հունաստանում այն կտևի 8 օր. մայիսի 17–ին օլիմպիական ջահը կբերվի Աթենքի մարզադաշտ, որտեղից կրակը կփոխանցվի Լոնդոնի խաղերի կազմակերպիչներին։

70 օր տևող փոխանցումավազքի ընթացքում օլիմպիական կրակը կանցնի 12,8 հազ կմ ճանապարհ։ 2008–ի Պեկինի օլիմպիական խաղերին նախորդող համաշխարհային փոխանցումավազքի ժամանակ եղած անկարգություններից հետո որոշվել է, որ այս անգամ կանցկացվի միայն ազգային փոխանցումավազք։ Այնուամենայնիվ, Լոնդոնի օլիմպիական խաղերի ջահը կանցնի ոչ միայն Մեծ Բրիտանիայով, այլև Իռլանդիայով։

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 27–ին։

Այս խորագրի վերջին նյութերը