Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀԱԿ–ը պատրաստվում է հրաժարվել իր պատգամավորական մանդատներից։ Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արշակ Բանուչյանը հայտնել է, որ թեև ՀԱԿ–ի շարքերում կային այնպիսի կարծիքներ, որ Կոնգրեսը պետք է հրաժարվի պատգամավորական տեղերից, ՀԱԿ–ն, այնուամենայնիվ, դա չի անելու։ Արշակ Բանուչյանը նկատել է, որ թեև ՀԱԿ–ը շատ ավելի մեծ սպասելիքներ ուներ, սակայն պետք է սառը դատել՝ ի՞նչ խնդիր կարող է լուծել Կոնգրեսը մանդատները վայր դնելով։
–Եթե մենք մանդատները վայր դնելով կարող ենք անել նոր ընտրություններ, եթե մեզ կմիանան «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, մյուսները, և մանդատները վայր դնելով ինչ–որ քաղաքական իրավիճակ կփոխենք, կանեինք դա. դա իմաստ ունի։ Բայց եթե մանդատը վայր դնելով այդ ամբիոնից պետք է զրկես ժողովրդին՝ այն մարդկանց, ովքեր մեզ քվե են տվել, ի՞նչ իմաստ ունի դա,–ասել է Բանուչյանը։
Որ դեպքում ՀԱԿ–ը մանդատները վայր կդնի

7or.am