Լրահոս

10.05.2012 13:19


Արշակ Բանուչյան. «Մարդիկ պետք է մնան Հայաստանում և պայքարեն»

Արշակ Բանուչյան. «Մարդիկ պետք է մնան Հայաստանում և պայքարեն»

ՀԱԿ ներակայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Արշակ Բանուչյանը հայտարարել է, որ մայիսի 6–ին խայտառակ խորհրդարանական ընտրություններ եղան։ Նա  նշել է, որ ոչ մի ձայն իզուր չի անցել, և ՀԱԿ–ի պատգամավորները պայքարելու են իշխանությունների դեմ Ազգային ժողովում։ ՀԱԿ–ի ներկայացուցիչը նաև համոզմունք է հայտնել, որ այն մարդիկ, ովքեր վաճառեցին իրենց ձայները, շատ շուտ հիասթափվելու են և կրկին անցնելու են ընդդիմության դաշտը։ Բանուչյանն առաջնային խնդիր է համարում արտագաղթը, և ՀԱԿ–ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ կեղծված ընտրությունները կարող են էլ ավելի խթանել դրա թափը.

–Ես չեմ ուզում, որ ժողովուրդը հիասթափվի այնքան, որ լքի երկիրը։ Մարդիկ պետք է մնան Հայաստանում և պայքարեն,–ասել է Արշակ Բանուչյանը։

Բանուչյանը հատուկ ընդգծել է, որ իր ընտրատարածքում՝ թիվ 11,  3 հազ.–ից ավելի անվավեր քվեաթերթիկ է եղել։ Արշակ Բանուչյանը կարծում է՝ դրա պատճառն այն է, որ քաղաքացիները, ովքեր չեն կարողացել իրենց կամքով ընտրություն կատարել և ստիպված են եղել քվեարկել ՀՀԿ–ի օգտին, հատուկ անվավեր են արել իրենց քվեաթերթիկները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը