Ֆրանսիայի դեռևս գործող նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանում ցուցմունք է տալու կաշառակերության և կուսակցությունների անօրինական ֆինանսավորման գարծով:
Այս քրեական գործի հիմնական դերակատարը Սարկոզիի մտերիմներից մեկն է՝ Ֆրանսիայի հետախուզման ծառայության պետ Բեռնար Սքվարսինին: Սքվարսինին մեղադրվում է «Le Monde» թերթի լրագրողի հեռախոսը ապօրինի գաղտնալսելու համար։ Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Սքվարսինին մեղադրվում է կապի գաղտնիությանը խախտելու, տեղեկությունների ապօրինի հավաքագրման և անձնական կյանքին միջամտելու համար:
Մեղադրող կողմի վարկածով՝ այդ կերպ պաշտոնյան փորձել է բացահայտել լրագրողի աղբյուրը։ Խոսքը L'Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրի կողմից քաղաքական ուժերի ֆինանսավորման լուրերի մասին է:
Հնարավոր է՝ Սարկոզին ցուցմունք կտա նաև մեկ այլ քրեական գործով՝ Պակիստանին ռազմական պայմանագրերի դիմաց ֆինանսական գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ Սարկոզին մեղադրվում է նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից 2007թ. նախագահական ընտրությունների իր քարոզարշավի համար 50 մլն եվրո ստանալու համար։
Սարկոզին ցուցմունք կտա դատարանում