Մարկ Ռոտկոյի կտավը վաճառվել է ռեկորդային` 86,9 մլն դոլարով
Ծագումով Ռուսաստանից, ամերիկացի գեղանկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը` «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը», Քրիստիս աճուրդում վաճառվել է 86,9 մլն դոլարով, որը նոր ռեկորդ է ժամանակակից արվեստի նմուշի համար: Գնորդի անունն անհայտ է:
Նախորդ ռեկորդը՝ ժամանակակից արվեստի նմուշներից մեկը, Ռոտկոյի «Սպիտակ կենտրոն` դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա» կտավն է: Այս կտավը վաճառվել է Սոթբիս աճուրդում 2007–ին 72,8 մլն դոլարով:
Մարկ Ռոտկոն` Մարկուս Ռոտկովիչը, ծնվել է 1903թ. սեպտեմբերի 25-ին ռուսական Դվինսկ քաղաքում: 1913–ին Ռոտկովիչի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Ռոտկոյի ամենահայտնի կտավներն են աբստրակտ նկարները, որոնք բաղկացած են մի քանի գծերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին գունային գոտի է: