Լրահոս

09.05.2012 17:15


Ադրբեջանական զինուժը գնդակոծել է հայկական սահմանամերձ գյուղերը

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է հայկական սահմանամերձ գյուղերը

Հակառակորդը երեկ գիշեր` մինչև ժամը 2-ը, գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերը: Tert.am-ը գրում է, որ այս տեղեկությունը հաստատել են նաև երկու գյուղերի գյուղապետերը, որոնք տեղեկացրել են նաև, որ երկու գյուղերում էլ զոհեր և վիրավորներ չկան:

Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշել է, որ գիշերային գնդակոծությունների պատճառով այսօր գյուղում հետաձգվել են Շուշիի ազատագրման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-ամյա տարեդարձի առիթով նախատեսված միջոցառումները:

«Ծրագիրը փոխեցինք. նախատեսված էր մեծ միջոցառում»,- ասել է Լյուդվիգ Ապերյանը: Գյուղապետը նշել է, որ ադրբեջանցիների կողմից Մովսես գյուղի տների, դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք-չորս անգամ։ 

Այս խորագրի վերջին նյութերը