Լրահոս

09.05.2012 17:05


Վրաստանի քաղաքացիները կկարողանան պատգամավոր դառնալ 21 տարեկանից

Վրաստանի քաղաքացիները կկարողանան պատգամավոր դառնալ 21 տարեկանից

Վրաստանում որոշել են իջեցնել պատգամավոր առաջադրվող քաղաքացիների նվազագույն տարիքը` 25-ից այն կդառնա 21 տարեկան: Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ  կատարելու մասին առաջին ընթերցմամբ որոշում է ընդունել  Վրաստանի խորհրդարանը:

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 112 պատգամավոր 150-ից: Սահմանադրության մեջ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, երբ խորհրդարանն ընդունի դրանք երկրորդ և երրորդ ընթերցմամբ, և այդ փոփոխությունները կստորագրի Վրաստանի նախագահը:

Նախաձեռնության հեղինակը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն է: Ընդդիմությունը քննադատել է նման որոշումը՝ հայտարարելով, որ անընդունելի է, որ 21 տարեկան երիտասարդները պետական նշանակության խնդիրներ լուծեն:

Այս խորագրի վերջին նյութերը