Լրահոս

09.05.2012 10:12


Իրանում զոհվել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչը

Իրանում զոհվել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչը

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի տեսուչ կորեացի Օկ Սեոկ Սեն զոհվել է Իրանում` ավտովթարի ժամանակ: Վթարը տեղի է ունեցել Արաք քաղաքի մոտ` «Հանդաբ» համալիրից ոչ հեռու: «Հանդաբն» Իրանի միջուկային օբյեկտներից մեկն է:

Իրանի իշխանությունները պնդում են, որ Արաքում արվող հետազոտություններն ունեն բացառապես խաղաղ նպատակ, սակայն ՄԱԳԱՏԷ-ն մտավախություն ունի, որ օգտագործվող միջուկային վառելիքը կարող է վերամշակվել` պլուտոնիում ստանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը