Լրահոս

09.05.2012 08:04


Այսօր 2–րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձն է

Այսօր 2–րդ համաշխարհային  պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձն է

Մայիսի 9–ը 1941-1945թթ.  2–րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի օրն է: Այս պատերազմում Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդը և նրա զինված ուժերը պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունն ու անկախությանը՝ աշխարհի բազմաթիվ երկրների զերծ պահելով ֆաշիստական ստրկացումից:

Այդ պատերազմին մասնակցել են նաև շուրջ 500 հազ. հայ զինվոր և սպա։ Ողջ աշխարհին հայտնի դարձան հրամանատարներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի, Հովհաննես Իսակովի, Նելսոն Ստեփանյանի և շատ ու շատ ուրիշների անունները։

Այս խորագրի վերջին նյութերը