Լրահոս

06.05.2012 11:49


Զոլաքարում կոտրել են ԲՀԿ-ականի տեսախցիկը, ծեծել վստահված անձանց

Զոլաքարում կոտրել են ԲՀԿ-ականի տեսախցիկը, ծեծել վստահված անձանց

Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակը տարածել է հաղորդագրություն Թիվ 24 ընտրատարածքում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ 

Թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ:

Զոլաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26 մեր կուսանդամ օպերատորի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա մերձավորները:

Նույնը տեղի է ունեցել Աստղաձորի թիվ 24/24, 24/25 և Ծովինարի 24/33, 24/34 ընտրական տեղամասերում գյուղապետերի նախաձեռնությամբ:

Ն. Գետաշենի 24/15 ընտրատեղամասում մեր վտսահված անձ Նվեր Միրզաջանյանի հաղորդմամբ տեղի գյուղապետ Կարո Գևորգյանը բացահայտ գումար է բաժանում ընտրողներին հենց մուտքի մոտ:

Զոլաքարում դուրս են հանել իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող «Շահեն» կազմակերպության անդամներին:

Դիմել ենք Մարտունու ոստիկանապետին և ուժային կառույցներին, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Ս. Ղազարյանին, սակայն արդյունք չկա դեռ:

Նշված տեղամասերում ընտրական հաձնաժողովների գրանցամատյանները չեն տրամադրվում ընտրախախտումների գրանցման համար:

Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը