Լրահոս

05.05.2012 15:35


Սուրեն Զոլյան. «Պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց քայլերի համար»

Սուրեն Զոլյան. «Պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց քայլերի համար»

Սուրեն Զոլյանը հայտարարել է, որ իր նպատակն այն է, որ պաշտոնյաները պատասխանատվություն կրեն իրենց կատարած գործերի համար։ Զոլյանի խոսքով, եթե Աշոտյանը հեռանա պաշտոնից և այլ նախարար գա, ինքը կհայտարարի, որ այդ գործի հետ որևէ առնչություն չունի և ինքը՝ Զոլյանը, լավագույն դեպքում, կարող է փոխհատուցում ստանալ պետբյուջեից, «բայց ոչ պարոն Աշոտյանի կամ նրա վարչության պետերի գրպանից».

–Այ եթե այդ պատասխանատվությունը լիներ, բոլորովին այլ մոտեցում կլիներ։ Այսօրվա իրավիճակը ինձ հիշեցնում է 90–ական թվականները, երբ գործել է համապատասխան կարգախոս՝ «Մեր դեմ խաղ չկա»։ Բայց պարզվեց, որ խաղ կա,–ասել է Զոլյանը։

ԵՊԼՀ–ի հեռացված ռեկտորը մի օրինակ է բերել այդ ժամանակներից։ Զոլյանի խոսքով, երբ ինքը ԱԺ պատգամավոր էր Աջափնյակ համայնքից, բազմաթիվ բողոքներ էր ստանում բնակիչներից՝ ոստիկանության աշխատակիցների կամայականությունների վերաբերյալ.

–Ես միլպետին զանգում էի, միլպետն ինձ ասում էր. «Ինձ համար օրենքը նախարարի հրամանն է՝ հարց ունես, գնա Վանո Սիրադեղյանի հետ լուծիր»։ Հիմա այդ միլպետը բանտում նստած է՝ այն ժամանակ մայոր էր, թե փոխգնդապետ, պարոն Թամամյանը,–ասել է Զոլյանը։

Զոլյանի խոսքով, արդարությունը վաղ թե ուշ վերականգնվում է և լավ է, որ այն շուտ վերականգնվի, որ պաշտոնյաներն ավելի մեծ հանցանքներ չգործեն։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը