Լրահոս

05.05.2012 11:14


Շառլ Ազնավուրը միացել է Սարկոզիի օգտին քվեարկելու կոչին

Շառլ Ազնավուրը միացել է Սարկոզիի օգտին քվեարկելու կոչին

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հայտնի 20 դեմքերը հայտարարություն են տարածել, որում կոչ են անում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարել  Նիկոլա Սարկոզիին։ Հայտարարությունը տեղադրված է   Սարկոզիի պաշտոնական կայքում։ Դրա տակ  ստորագրել են Շառլ Ազնավուրը, դերասան Ժեռար Դեպարդիեն, կինոռեժիսոր Կլոդ Լելուշին և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասաններ, գրողներ, կինոգործիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը