Լրահոս

03.05.2012 11:21


«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը աշխատանքից հեռացվել է ծեծկռտուքի պատճառով

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը  աշխատանքից հեռացվել է ծեծկռտուքի պատճառով

«Ֆիորենտինա» իտալական ֆուտբոլային ակումբի  պաշտոնական կայքը հայտնում է՝ գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսին  աշխատանքից հեռացվել է սեփական թիմի կիսապաշտպանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ֆիորենտինա»–«Նովարա» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Դելիո Ռոսսին փոխարինել էր սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչին, ինչին ի պատասխան՝ Լյայիչը մարզչին ծաղրել է ծափահարություններով և ինչ–որ մեկնաբանություններով։ Ռոսսին անսպասելի է արձագանքել ֆուտբոլիստի այդպիսի պահվածքին՝ հարձակվել է Լյայիչի վրա և ծեծել։

Այս խորագրի վերջին նյութերը