Լրահոս

03.05.2012 10:11


Վահան Հովհաննիսյան. «...մենք կկտրենք նրանց ականջները»

Վահան Հովհաննիսյան. «...մենք կկտրենք նրանց ականջները»

Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ մարզեր կատարած նախընտրական հանդիպումներից համոզվել են՝ մեր ժողովուրդը դեռ կոտրված չէ, հիասթափված չէ, և հուսալքությունը հնարավոր է հաղթահարել։

Վահան Հովհաննիսյանը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել հանգամանքի վրա, որ, ըստ հասած տեղեկությունների, հատկապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված որոշ թեկնածուներ ընտրողներին փող են բաժանել և անվստահությունից ելնելով՝ պահանջելու են, որ նրանք մայիսի 6–ին բաց քվեարկեն։ Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ բաց քվեարկողն իրականում քրեական հանցագործություն է թույլ տալու և պատասխանատվություն կրելու օրենքի առաջ: Նրանից այդպիսի բան պահանջողն էլ է քրեական հանցագործություն թույլ տալիս։

Մի՛ խաբվեք. ոչինչ անել նրանք չեն կարող: Քվեարկում եք Դաշնակցության օգտին և քվեարկում եք օրենքով՝ փակ ու գաղտնի քվեարկությամբ,-հայտարարել է նա՝ ավելացնելով, որ իրենց ստացած տեղեկություններով՝ օրինակ Մասիսում «Փարոսի»  աշխատողները վերադասի ճնշման ներքո նպաստառուներին սպառնում են՝ իշխանությանը ձայն չտաս՝ նպաստից կկտրենք:

Նախ, սո՛ւտ է, չեն կարող կտրել. օրենքը դա թույլ չի տա: Երկրորդը, եթե նրանք փորձեն նման մի բան անել, մենք կկտրենք նրանց ականջները,- վստահեցրել է Վ. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը