Լրահոս

03.05.2012 09:41


Դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել

Դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել

Մայիսի 2-ին թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանը հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Անդրեա Մոկանուի հետ` Ռումինիա:

Ավետ Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին են ներկայացրել թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը և դիմումի հետագա ընթացքը:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին տեղեկացրել են նաև այն մասին, որ ընտրացուցկներում առկա է 252 մահացած անձանց անուն, և ցուցակներից հանվել է նրանցից միայն 92-ի տվյալները:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին ներկայացրել են նաև Ոստիկանության արձագանքը կալանավորների և զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի ուշադրությունն են հրավիրել նաև մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի վրա: Մասնավորապես տեղեկացվել է, որ ընտրացուցակներում տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուներ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում:

Ավելին, բնակարանների սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ են ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել է Ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել գրանցված անհայտ անձանցից 82-ի տվյալները՝ նշելով, որ ինքը 6 սեփականատերերից ունի համապատասխան դիմում–բողոքներ: Ոստիկանությունը պահանջել էր այդ 6 դիմումները, սակայն Պողոսյանի շտաբի ներկայացուցիչն այդ դիմումները Ոստիկանությանը չէր փոխանցել` պնդելով, որ Ոստիկանությունը գրանցումից հանի իր կողմից նշված բոլոր 82-ին: Որոշ ժամանակ անց Ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն, ընդ որում հետաքրքրականն այն է, որ նրանցից և ոչ մեկը Աղաբեկյանին դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել:   

Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբ 

Այս խորագրի վերջին նյութերը