Լրահոս

01.05.2012 10:05


Մայիսմեկյան ակցիա

Մայիսմեկյան ակցիա

Այսօր՝ ժամը 13:00–ին, տեղի կունենա մայիսմեկյան ակցիա։ Մասնակիցները Հյուսիսային պողոտա- Թումանյան փողոցի հատման մասից երթով կանցնեն կենտրոնական փողոցներով՝ երթն ավարտելով Մաշտոցի այգում։

«Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում հանդուրժել սոցիալական անհավասարությունը, կապիտալիստական շահագործումն ու ֆորմալ դեմոկրատիան, ովքեր ուզում են նոր հակակապիտալիստական այլընտրանք ձևավորել, և ում համար կապիտալիզմն ու նեոլիբերալ քաղաքականությունը բնության ու մարդկության դեմ ուղղված չարիք են, ովքեր դեմ են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի առևտրայնացմանը, ովքեր ուզում են արմատականորեն փոխել քաղաքական ու տնտեսական համակարգը, ովքեր, չհանդուրժելով սոցիալական անհավասարությունն ու ֆորմալ դեմոկրատիան, ցանկանում են՝ տնտեսությունն ու իշխանությունն անմիջականորեն պատկանի ժողովրդին, հրավիրում ենք մասնակցելու մայիսմեկյան ակցիային հանուն իրավունքների, ազատությունների և արժանավայել կյանքի»,–ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը