Լրահոս

28.04.2012 10:54


ԱՄՆ–ի գաղտնի ծառայության գործակալներին արգելել են աշխատանքից առաջ ալկոհոլ օգտագործել

ԱՄՆ–ի գաղտնի ծառայության գործակալներին արգելել են աշխատանքից առաջ ալկոհոլ օգտագործել

ԱՄՆ–ի գաղտնի ծառայության գործակալներին արգելել են աշխատանքից առնվազն 10 ժամ առաջ ալկոհոլ օգտագործել։ Գործակալներին արգելվում է նաև հյուրանոցային համարներ հրավիրել օտար երկրների քաղաքացիներին։ Նման հանձնարարականներ է տարածել գործակալության ղեկավարությունը։

Գաղտնի ծառայության գործակալները պետք է նաև զերծ մնան կասկածելի համբավ ունեցող հաստատություններ այցելելուց, չնայած փաստաթղթում չի մասնավորեցվում, թե որ հաստատություններն են համարվում կասկածելի համբավ ունեցող։ Գործակալները պետք է հետևեն այս նոր կանոններին արտասահմանյան գործուղումների ժամանակ։ Ընդ որում, այն գործակալները, ովքեր գնտվում են նույն հյուրանոցում, որում որ պաշտպանյալ անձն է, պետք է ընդհանրապես  ալկոհոլ չօգտագործեն։

«Ասոշիեյթեդ փրես» պարբերականը գրում է, որ կանոնների խստացումը կապված է ապրիլի կեսին տեղի ունեցած սկանդալի հետ, երբ Գաղտնի ծառայության գործակալները Կոլումբիայում օգտվել էին տեղի մարմնավաճառուհիների ծառայություններից։ Միջադեպի մասնակից 12 գործակալներից 8–ը  աշխատանքից հեռացվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը