Լրահոս

28.04.2012 10:29


Բնապահպանների հավաք Բուսաբանական այգում

Բնապահպանների հավաք Բուսաբանական այգում

«Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է կազմակերպել բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:

 

Նախաձեռնող խմբի տեղեկացմամբ՝ ցուցանակները պատրաստվել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական ու կարգապահական բնույթի տեղեկություն` նախատեսված այգու այցելուների համար:

 Նախաձեռնության մասնակիցները մայիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, նաև այլ կամավորների և բնասերների են հրավիրում  Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու համար:  

Այս խորագրի վերջին նյութերը