Լրահոս

28.04.2012 10:13


ԱՄՆ–ն Իրանին թույլ կտա ուրանը հարստացնել մինչև 5 տոկոս

ԱՄՆ–ն  Իրանին թույլ կտա ուրանը հարստացնել մինչև 5 տոկոս

ԱՄՆ–ի իշխանությունները մտադիր են Իրանին ներկայացնել միջուկային էներգետիկայի զարգացման փոխզիջումային տարբերակ։ «Լոս Անջելես թայմս»–ը, հղում անելով նախագահ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին, գրում է, թե Իրանին թույլ կտրվի ուրանը հարստացնել  մինչև 5 տոկոս, եթե երկրի ղեկավարությունը համաձայնի, որ միջազգային դիտորդները մուտք գործեն միջուկային օբյեկտներ և վերահսկեն դրանց աշխատանքը։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ–ը  նման փոխզիջման հնարավորությունը դիտարկում է, որովհետև մտահոգված է, որ Ստամբուլում ապրիլի 14–ին սկսված Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տապալվել։ Ամերիկացի դիվանագետները կարծում են, որ Իրանը երբեք չի համաձայնի հրաժարվել ուրանի հարստացումից, իսկ այս հարցի շուրջը պայմանավորվածության բացակայությունը կարող է հանգեցնել զինված հակամարտության։

Այժմ իրանցի գիտնականները կարող են ուրան հարստացնել մինչև 20 տոկոս։ Միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ է 90 տոկոսով հարստացված ուրան։

Հավանաբար ԱՄՆ նախագահի վարչակազմի նման որոշումը  ԱՄՆ Կոնգրեսի և Իսրայելի ղեկավարության խիստ առարկություններին կհանդիպի։

Այս խորագրի վերջին նյութերը