Լրահոս

28.04.2012 00:05


Վահան Հովհաննիսյան. «Այսօրվա իշխանությունը պետությունը դարձրել է այդ փոքր, հարուստ շրջանակի կցորդ»

Վահան Հովհաննիսյան. «Այսօրվա իշխանությունը պետությունը դարձրել է այդ փոքր, հարուստ շրջանակի կցորդ»

Գյումրիում կայացած ՀՅԴ հանրահավաքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ իրենք գյումրեցիներին ոսկե անձրեւ չեն խոստանում, թեև եթե ՀՅԴ-ն խոստանա արծաթե անձրև, այն կգա, որովհետև իրենց խոսքը գործ է: «Մենք գիտեինք, որ շատ դժվար է լինելու մեր հոգնած, հիասթափված մարդկանց բացատրել, որ դուք պարզապես քաղաքացիներ չեք, պարզապես ժողովուրդ չեք, բնակիչ չեք, այլ` ազգ: Եվ այսօր ձեր մեջ արթնացել է քաղաքացին` այն գիտակցումը, որ դուք իսկապես ազգ եք։ Հայաստանում բնակչությունը բաժանված է երկու շերտի` ամեն օր աշխատող, տառապող, բայց աղքատ մեծամասնություն և օլիգարխ, մեծահարուստ, թալանչի փոքրամասնություն: Իսկ այդ երկու շերտերի միջև միջնորդ պետք է լինի պետությունը: Սակայն Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը պետությունը դարձրել է այդ փոքր, հարուստ շրջանակի կցորդ` բոլորովին անտեսելով ժողովրդին: Իշխանությունը պետք է լինի ձեր ծառան, բայց դարձել է փողի ստրուկը»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը