Լրահոս

27.04.2012 16:47


Դամասկոսում երկու ռումբ է պայթել

Դամասկոսում երկու ռումբ է պայթել

Այսօր՝ ապրիլի 27–ին, Դամասկոսի երկու թաղամասերում պայթյուններ են տեղի ունեցել։ Սիրիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյուններից մեկը որոտացել է Միդան թաղամասում՝ մզկիթի հարևանությամբ։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը։ Պայթյունի պատճառով զոհվել է 6 մարդ, 17–ը՝ վիրավորվել։ Ընդդիմության ակտիվիստների պնդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ դուրս էին գալիս մզկիթից։

Երկրորդ պայթյունը որոտացել է Դամասկոսի արդյունաբերական արվարձանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Երկու ահաբեկչությունների համար պատասխանատվություն դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել. սովորաբար նման դեպքերում իշխանությունն ու ընդդիմությունն իրար են մեղադրում կատարվածի համար։ 

Այս խորագրի վերջին նյութերը