Լրահոս

27.04.2012 16:37


Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններին

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններին

Քիչ առաջ ավարտվեց միասնական շտաբի հանդիպումը: Կարծում եմ՝ շատ կարևոր քայլ ենք անում՝ մտնելով Սահմանադրական դատարան և պահանջելով հրապարակել մայիսի 6-ի ընտրությանը մասնակցածների ամբողջական ցուցակը: Ցավալի է, որ մեր երկրում քաղաքական ուժերը, փոխանակ միայն ընտրարշավով զբաղվելու, ծրագրերից ու գաղափարներից խոսելու, վիճակի գնահատական տալու, ստիպված են նաև լուրջ ժամանակ և ռեսուրսներ վատնել իշխանություների կողմից նախապատրաստվող ընտակեղծիքների դեմն առնելու համար: 
Ի դեպ, այսօր Հ1-ում լինելու եմ Նվեր Մնացականյանի հաղորդման հյուրը: Կարող եք դիտել ուշ երեկոյան:

Այս խորագրի վերջին նյութերը