Լրահոս

27.04.2012 15:40


Այն մասին, թե ինչպես ՏԸՀ–ում«Ժառանգությանը» հատկացված տեղերում հանրապետականներ նշանակվեցին

Այն մասին, թե ինչպես ՏԸՀ–ում«Ժառանգությանը» հատկացված տեղերում հանրապետականներ նշանակվեցին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօրվա ասուլիսում հերթական անգամ պարզաբանել է, թե ինչպես եղավ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգությանը» հատկացված տեղերում հանրապետականներ նշանակվեցին։

«Դա եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատրաստված բարդ ֆայլի պատճառով: Երբ ԿԸՀ-ն խնդրեց ներկայացնել մեր հանձնաժողովի անդամների անունները, պարզվեց՝ այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեն անունները, սովորական Excel-ի և Word-ի ֆայլ չէր: Դա մի փոքր համակարգչային մասնագետի միջամտության ենթարկված ֆայլ էր, որտեղ ցուցակի բջիջները՝ տողերը, որոշակի միջամտության դեպքում կարող են պահել մուտքագրված տեղեկատվությունը: Այսինքն, դու պետք է բլոկից հանես այն ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի այդ մուտքագրված անունները պահպանվեն»,- ասել է Սաֆարյանը՝ նշելով, որ իրենց թվացել է, թե մուտքագրված տվյալներն արդեն պահպանվել են, սակայն հետագայում հասկացել են, որ եթե առանձին տողերի հետ համապատասխան աշխատանք չի տարվում, ապա մուտքագրված տեղեկությունը չի պահպանվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը