Լրահոս

27.04.2012 15:38


Ահաբեկչությունների շարք Ուկրաինայում

Ահաբեկչությունների շարք Ուկրաինայում

Այսօր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում 4 պայթյուն է տեղացել։ Դատախազությունը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն։ Պայթյունների ստույգ թիվը չի նշվում։ Պաշտոնապես հաստատվել է 4–ը, սակայն տեղի ԶԼՄ–ն հայտնում է, որ դրանք 5–ից ավելի են եղել։

Առաջին պայթյունը տեղացել է կեսօրին տրամվայի կանգառում, երկրորդը՝ «Ռոդինա» կինոթատրոնի հարևանությամբ, երրորդը՝ Չկալովի այգու մոտակայքում։ Չորրորդ պայթյունը տեղացել է առաջին պայթյունի վայրից ոչ հեռու՝ Կառլ Մարքսի պողոտայում։

Ոստիկանությունը հայտնում է, որ պայթուցիկները տեղադրված են եղել աղբարկղերում։ Այժմ ոստիկանությունը խուզարկում է Մարքսի պողոտայի այլ աղբարկղերը։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների հետևանքով վիրավորվել է 27 մարդ։

Չնայած Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է միայն 4 պայթյունի փաստը, տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունները եղել են 8 կամ նույնիսկ 10։

Այս խորագրի վերջին նյութերը