Լրահոս

27.04.2012 14:07


«Ժառանգությունը» կմիանա՞ Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նախաձեռնությանը

«Ժառանգությունը» կմիանա՞ Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նախաձեռնությանը

Այսօրվա ասուլիսին լրագրողները Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք «Ժառանգությունը»  միանում է Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նախաձեռնությանը՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ խնդրանքով, որ հակասահմանադրական ճանաչվեն և արգելափակվեն  Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք թույլ չեն տալիս հրապարակել ընտրացուցակները։ «Կուսակցությունում որևէ քննարկում դեռ չի եղել, բայց կարծում է, որ դիմումին միանալու հարցում որևէ խնդիր չի լինի, քանի որ «Ժառանգությունը» ի սկզբանե պայքարում է այդ հարցի համար»,–ասել է Սաֆարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Քաղաքագետների միությունն այսօր պատրաստվում է դիմել ՍԴ` ընտրություններից հետո ընտրությանը մասնկացած ընտրողների ցուցակները հրապարակելու համար: ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ դիմումին միացել են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները և համապատասխան քսանյոթ ձայներն արդեն կա: Հովհաննիսյանը նշել էր նաև, որ «Ժառանգությանը» միչեւ ժամը մեկը ժամանակ են տվել դիմումին միանալ-չմիանալու համար կողմնորոշվելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը