Լրահոս

27.04.2012 13:27


Հմայակ Հովհաննիսյան. «Հետընտրական ցնցումները հնարավոր է բացառել միայն մեկ ձևով՝ եթե ըտրությունների արդյունքները արժանահավատ լինեն»

Հմայակ Հովհաննիսյան. «Հետընտրական ցնցումները հնարավոր է բացառել միայն մեկ ձևով՝ եթե ըտրությունների արդյունքները արժանահավատ լինեն»

Ինչպես հայտնի է, Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբն այսօր պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով թույլ տալ հրապարակել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ցուցակները։ Միասնական շտաբը եկել է այն եզրակացության, որ առանց այդ ցուցակների հրապարակման՝ հնարավոր չէ ապահովել ազատ և արդար, արժանահավատ ընտրությունների անցկացում Հայաստանում, քանի որ անճշտություններն ընտրացուցակներում շատ մեծ են, և  ընտրակեղծիքներն այլ կերպ բացառել հնարավոր չէ։ «7օր»–ը հետաքրքրվել է, թե, այնուամենայնիվ, եթե Սահմանադրական դատարանն այս հարցին դրական լուծում չտա, հնարավո՞ր է, որ միասնական շտաբի անդամ կուսակցությունները չճանաչեն ընտրությունների արդյունքները։ Այս հարցին պատասխանել է ՀՔՄ նախագահ, միասնական շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը.

–Լավը մտածենք, որ լավ լինի։ Մենք պատրաստվում ենք ընտրությունների, մենք հետընտրական զարգացումների չենք պատրաստվում, և կցանկանայինք, որ հետընտրական զարգացումներ ընդհանրապես չլինեն, որպեսզի մեր դրած ավանդույթը՝ միասնական շտաբի գործունեության, բերի նաև հետընտրական ցնցումների բացառման ավանդույթի։ Իսկ հետընտրական ցնցումները հնարավոր է բացառել միայն մեկ ձևով՝ եթե ըտրությունների արդյունքները արժանահավատ լինեն հանրության համար։ Մենք՝ որպես հանրային վերահսկողության գործընթացի նախաձեռնողներ, այսօր շահագրգռված ենք, որպեսզի հետընտրական զարգացումներ ընդհանրապես չլինեն, իսկ դրա համար շահագրգռված ենք, որ ընտրությունների արդյունքները արժանահավատ լինեն մեր հանրության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը