Լրահոս

26.04.2012 11:54


ԱԺ ընտրություններին ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 26-ի դրությամբ

ԱԺ ընտրություններին ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 26-ի դրությամբ

 Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից.

-    այլ  համայնքի   հաշվառում   ունեցող,   ըստ   հաշվառման   վայրի   ընտրողների   ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 3408.

-    ՀՀ֊ում   հաշվառում   չունեցող,   քվեարկության   օրը   ՀՀ-ում   գտնվելու   վայրի   մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 168.

֊ քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 18.

֊ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 65։

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը